Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դավաճան» է անվանել «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցությունից հայազգի պատգամավոր Կարո Փայլանին, քանի որ վերջինս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ է ներկայացրել խորհրդարան։
«Մենք այդ օրինագիծն ընդունում ենք որպես բացահայտ դավաճանություն՝ արված բարձրագույն ատյանում»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում՝ հույս հայտնելով, որ «անհրաժեշտ միջոցներ» կձեռնարկվեն Փայլանի նկատմամբ, «որը խախտել է խորհրդարանի իրավունքի ու բարոյականության նորմերը»:
Ըստ Էրդողանի՝ Փայլանը «տեղ չունի երկրի խորհրդարանում»։