ԱՄՆ-ն հասկանում է` շրջափակված և ՌԴ-ից կախված Հայաստանը չի կարող իր տնտեսական կոմպոնենտը պահպանել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց IHS ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Նրա խոսքով` Ռուսաստանի և Թուրքիայի գլխավոր նպատակը Արևմուտքը տարածաշրջանից դուրս թողնելն է:
Գևորգյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կօգնի, որ Հայաստանը դուրս գա շրջափակումից «Թե Ռուսաստանը, թե Ադրբեջանը ցանկանում են, որ Հայաստանը արագ ստորագրի խաղաղության պայմանագիրը»: