Չավուշօղլուի ցուցադրական ժեստը ոչ այլ ինչ է, քան հայ-թուրքական գործընթացը տապալելու փորձ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Սուրեն Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Չավուշoղլուի դեմ հայկական համայնքը բողոքի ակցիա էր իրականացրել: Չավուշoղլուն ծառայողական մեքենայի պատուհանից ցուցադրել էր թուրքական ազգայնականների հայտնի ձեռքով ժեստը, ազգայնական «Գորշ գայլերի» խորհրդանիշը:
Թուրքագետը կարծում է, որ Թուրքիան անկեղծ չէ. Չավուշօղլուն հայկական կողմին պետք է բացատրի. . «Դեռ վաղ է խոսել հայ-թուրքական կարգավորման մասին: Խաղաղությունը միակողմանի չի լինում. Թուրքիան խախտում է խաղի կանոնները»: