Friday, 09 06 2023
19:40
Հայէկոնոմբանկն ամփոփել է 2022 թվականի արդյունքները հիմնական ցուցանիշների զգալի աճով
19:30
Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. Երևանում կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը
Պուտինն առաջարկել է զարգացնել «Արտադրված է ԱՊՀ-ում» ապրանքանիշը
19:10
Երաժշտություն հանուն ապագայի. Ֆասթ Բանկը շարունակում է աջակցել մշակույթի զարգացմանը
Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության ընդհանուր չափորոշիչների ներդրման մասին
Ամփոփելով հետմիջօրեն Արթուր Աղաբեկյանի և Վոլոդյա Մուշեղյանի հետ
Իսրայելը հայտարարել է Իրանի միջուկային ծրագիրը զսպելու համար ուժ կիրառելու պատրաստակամության մասին
Թիկնապահն ու վարորդը օժանդակել են Միհրան Պողոսյանին 44 մլն․ դրամ հափշտակել
Չինական ընկերության տնօրենի տեղակալի հետ պայմանավորվել ենք միասին ուսումնասիրել ՀՀ-ում էլեկտրամոբիլների արտադրություն հիմնելու հեռանկարները. Քերոբյան
18:40
Եվրոպայի խորհուրդը Թուրքիային սպառնացել է պատժամիջոցներով, եթե բանտում գտնվող որոշ քաղբանտարկյալներ ազատ չարձակվեն
18:37
Խերսոնի մարզում ջրհեղեղից առնվազն 13 մարդ է մահացել
18:33
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Հունիս 9, 2023
18:30
Հունգարիան արգելափակել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը
Կովկասն Էրդողանի «ունիվերսալ» ուժի հանգույց
Հայ պատմիչներ
Միջնադարյան հայկական ճարտարապետություն
18:20
Մարտավարական միջուկային զենքը Բելառուսին կմատակարարվի հուլիսի 7-8-ից հետո
Բայրամովն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թշվառ արդարադատություն․ Լրացել է Քոչարյանին և Սարգսյանին վերագրվող հանցանքների վաղեմության ժամկետը
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
18:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:45
Ճապոնիայի կայսրը կմեկնի Ինդոնեզիա
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը
Արցախի խնդիրը մինչև 2020-ը տարածքային վեճ էր, այսօր՝ իրավունքների և անվտանգության հարց
17:15
Չինաստանը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարող իրեն զրկել զարգացող երկրի կարգավիճակից
Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին
Եթե Պուտինը որոշի ներքաշել ՀԱՊԿ անդամ երկրները ուկրաինական պատերազմի մեջ, կառույցը կքանդվի
Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը
Երեխային Դեբեդ գետը նետած կինը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
16:46
Եղանակը Հայաստանում – Հունիս 10,2023

Լոնդոնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման երթ է կայացել Վեսթմինսթր մայր տաճարից մինչև Սուրբ Եղիշե եկեղեցի

Լոնդոնում ապրիլի 22-ից 24-ը կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին։

Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում անց է կացվել հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ ապրիլի 23-ին կազմակերպվել է երթ Վեսթմինսթր մայր տաճարից մինչև Սուրբ Եղիշե եկեղեցի։

«Ապրիլի 24-ին Սուրբ Եղիշե եկեղեցում անց է կացվել հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո հիշատակի միջոցառում է կազմակերպվել Լոնդոնի Իլինգ թաղամասում գտնվող Հիշատակի ծառի մոտ (Memorial Tree)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ միջոցառումներին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդես է եկել ուղերձներով, որոնցում նշել է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր է ապագա հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման համար։ Հայաստանը երկար տարիներ եղել և շարունակում է մնալ միջազգային ասպարեզում ցեղասպանության դեմ պայքարի ազատամարտիկը՝ հեղինակելով մի շարք բանաձևեր։

Անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար։

Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին։

2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, որն ուղեկցվում էր հանցագործություններով և էթնիկ զտումներով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների անպատժելիությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»,- հայտնում են դեսպանությունից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում