Saturday, 10 06 2023
00:00
Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
23:45
Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար
Ղազախստանում անտառային հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել
22:45
Ստամբուլում հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի ՉԼ եզրափակիչը
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում

ՊՎԾ-ն ուսումնասիրություններ է իրականացնում Պն-ում, «ԴՕՍԱԱՖ»-ում, Երևանի քաղաքապետարանում, ԱՆ-ում, «Հայփոստ»-ում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև՝ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում։ Ընդ որում, վերահսկողական գործառույթների շուրջ մեկ-երրորդն իրականացվում է Պետական վերահսկողական ծառայության մասին ՀՀ Օրենքով սահմանված կարգով՝ ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա մեկնարկած ուսումնասիրությունների շրջանակներում, իսկ վերահսկվող օբյեկտների երկու-երրորդում իրականացվում են նույն Օրենքով նախատեսված՝ Ծառայության ղեկավարի հանձնարարությամբ բացված մշտադիտարկումներ:

«Մասնավորապես, ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն այս պահին վերահսկողական գործառույթներ՝ ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ է իրականացնում.

Երևանի քաղաքապետարանում,
Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ում,
ՀՀ պաշտպանության նախարարությունում
ՀՀ առողջապահության նախարարությունում,
ՀՀ առողջապահության նախարարության «Պետական առողջապահական գործակալությունում» և «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում,
ՀՀ ԲՏԱ նախարարության «Հայփոստ» ՓԲԸ-ում,
Հայաստանի «ԴՕՍԱԱՖ» հասարակական կազմակերպությունում և այլն։

Ինչպես նաև՝ վերահսկողական գործառույթներ են մեկնարկել.

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված՝ «Արտադրական կանեփի արտադրության հիմնման նպատակով տրված լիցենզիաների» գործընթացի նկատմամբ,
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրակականացվող՝ «Գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» միջոցառման արդյունավետության և օրինականության նկատմամբ,
ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ «Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» ծրագրի իրականացման արդյունավետության և օրինականության նկատմամբ:

Բացի ընթացքում գտնվող՝ հինգ տասնյակից ավելի վերահսկողական գործընթացներից, Ծառայության կողմից ամենօրյա վերահսկողության ներքո են գտնվում նաև՝ ՀՀ վարչապետի և Կառավարության որոշումների կատարումը, վարչապետի հանձնարարականների կատարումը, ինչպես նաև գնումների ոլորտում մրցակցության ապահովման և խտրականության բացառման նպատակով՝ Ծառայությունն իրականացնում է ամենօրյա վերահսկողական կանխարգելիչ գործառույթներ։

Վերահսկվող օբյեկտներում մինչ այժմ արձանագրված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվել լիազոր մարմինների ղեկավարներին, վերահսկվող օբյեկտների ղեկավար անձանց:

Ի պատասխան լրատվամիջոցների բազմաթիվ հարցադրումներին՝ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացվող վերահսկողական գործունեությամբ վեր հանված խախտումների և անհամապատասխանությունների վերաբերյալ, հարկ ենք համարում տեղեկացնել, որ մի շարք ուսումնասիրություններ և մշտադիտարկումներ գտնվում են ավարտական՝ ամփոփման փուլում, և հայտնաբերված հնարավոր խախտումների ու անհամապատասխանությունների վերաբերյալ կտրվի լրացուցիչ ամփոփ տեղեկատվություն»,-հայտնում են ՊՎԾ-ից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում