Ֆրանսիայի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում առաջատարը գործող նախագահ Էմանուել Մակրոնն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
Մակրոնը ստացել է քվեների 57.6 տոկոսը, Մարին Լը Պենի օգտին քվեարկել է ընտրողների 42.4 տոկոսը: Մակրոնը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2017 թվականից: Առաջին ընտրություններում նա կրկին երկրորդ փուլում էր հաղթել նույն մրցակցին: Մարին Լը Պենն արդեն ընդունել է պարտությունը:Ֆրանսիայում, սակայն, ոչ բոլորն են համակերպվել Մակրոնի հաղթանակի հետ, որոշ քաղաքներում բողոքի ցույցեր եւ բախումներ են տեղի ունեցել։ «Առաջին լրատվական»-ը օնլայն տեսակապով միացել է Ֆրանսիա՝ Լիոն և զրուցել հանրային-հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանի հետ: