Friday, 29 09 2023
17:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եվլախում ավարտվել է ԼՂ և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը
Խնամքի հաստատություններում ավելի քան 20 առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ են տեղավորվել
ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 հազարի
Ադրբեջանցիները ձերբակալել են ԼՂ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալին
«Աշխարհի վիճակը պարտավորեցնում է ԱՊՀ երկրներին՝ ունենալ հզոր զինված ուժեր». Շոյգու
Նոր փուլ և թեժացող հանգույց
ԿԸՀ-ն հաստատել է քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած տորագրությունների վավերականությունը
«Բաքուն հանդես է գալիս Երևանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորման օգտին». Հաջիև
«Ղարաբաղում հայերի կրոնական, մշակութային և այլ իրավունքների հարցերը կլուծվեն միջազգային կոնվենցիաներին համապատասխան». Ալիև
Վարչապետի մոտ քննարկվել է 2023-2030 թթ. Աղետների ռիսկի կառավարման ռազմավարության նախագիծը
Ալեն Սիմոնյանը Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահին
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների թվում գրանցվել են ինսուլտից մահվան դեպքեր. Ավանեսյան
Հունաստանն առաջիններից է բարձրաձայնել Լաչինի միջանցքի ճգնաժամի մասին. Հունաստանի խորհրդարանի փոխխոսնակը` Ալեն Սիմոնյանին
«Մինսկի խումբը լուծում կգտներ, եթե ցանկանար». Ալիև
Եվլախում մեկնարկել է Ադրբեջանի ու Արցախի պատվիրակությունների հանդիպումը
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հարցը մնում է արդիական». Պեսկով
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 29, 2023
«Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելության հարցը կքննարկվի Բաքվի հետ». Պեսկով
Ցավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր․ Մանե Գևորգյան
Շահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար
Քաղհասարակությունը պահանջում է դադարեցնել ՀԱՊԿ-ին ՀՀ անդամակցումը, դուրս բերել ռուսական ռազմաբազան
Ադրբեջանական ուժայինները բերման են ենթարկել Արցախի բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին
14:45
Ռոստելեկոմը Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին տրամադրում է ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն
14:30
Իդրամը և ՎԻՎԱ հիմնադրամը՝ Արցախի հայերին
14:19
Ադրբեջանի նախագահը կորցրել է եվրոպացիների վստահությունը
«Հորադիզ-Զանգելան երկաթուղու կառուցումը մոտ ժամանակներս կավարտվի». Ալիև
Ռազմավարական իմաստով Ռուսաստանի Դաշնությունը կկորցնի և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը
Լուրերի արտակարգ թողարկում 14։00
13:45
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային 300 մլն դոլարի օգնության օրինագծին

Հնդկաստանում կնքվել է հուշագիր ՀՀ ԱՍՀՆ և «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» միջև

Հնդկաստան կատարած այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Հմտությունների զարգացման ազգային կորպորացիայի» գլխավոր գործադիր տնօրեն Վեդ Մանի Թիվարիի հետ և կնքել համագործակցության հուշագիր՝ աշխատանքի և զբաղվածության ոլորտում սերտ համագործակցելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում են ԱՍՀՆ-ից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Հնդկաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության կողմից որպես պետական-մասնավոր գործընկերության մոդել ստեղծված այս կազմակերպությունը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղել ջանքերն աշխատաշուկայի վերլուծության և մարդկային կապիտալի զարգացման ոլորտում լավագույն փորձի փոխանակման, մասնավորապես՝ կրթություն-աշխատաշուկա անհամապատասխանության նվազեցման ու արդյունավետ սոցիալական երկխոսության միջոցով արտադրողականության բարձրացման ուղղությամբ։

Վերջիններս նաև ստանձնել են պարտավորություն՝ ուսումնասիրել աշխատաշուկայի ակտիվ ծրագրերը, մշակել աշխատուժի որակավորման բարձրացման ու վերաորակավորմանն ուղղված նախաձեռնություններում մասնավոր հատվածին ներգրավելու մեխանիզմներ։

««Հմտությունների զարգացման ազգային կորպորացիա» ընկերության հետ մինչ այս հանդիպումն արդեն իսկ քննարկվել էին համագործակցության որոշ եզրեր, ինչի արդյունքում այսօր ունենք մի փաստաթուղթ, որը հնարավորություն կստեղծի գործնական քայլեր կատարել՝ աշխատուժի մրցունակության բարձրացման, առաջարկի ու պահանջարկի անհամապատասխանության նվազեցման, երիտասարդներին մասնագիտական հմտություններ տալու ուղղությամբ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ ՀՀ զբաղվածության պետական ծրագրերն այս պահին վերախմբագրման փուլում են, և այս հուշագիրը կարող է արդյունավետ լինել նախատեսվող ծրագրերի համար ևս։

Վեդ Մանի Թիվարին ներկայացրել է զբաղվածության ապահովման ոլորտում իրենց կողմից սահմանված առաջնահերթությունները, անդրադարձել մասնագիտության գիտակցված ընտրության, աշխատանքային մոտիվացիայի և կարիերայի արդյունավետ ուղղորդման գործընթացին։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև իրականացնել անհրաժեշտ քայլեր, որոնք Հայաստան այցելող հնդիկների համար հնարավորություն կստեղծեն նախապես ուսումնասիրել հայկական աշխատաշուկան, ծանոթանալ աշխատաշուկայի պահանջներին, ինչպես նաև ապահովել կարճաժամկետ ինքնազբաղվածություն՝ ունենալով պաշտպանված աշխատանքային իրավահարաբերություններ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում