Sunday, 01 10 2023
Սամվել Շահրամանյանը կմնա Արցախում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման բանակցային նոր մեկնակետը լինելու է առանց Ռուսաստան
Կատրին Կոլոննան կայցելի Հայաստան
Այն, ինչ արեց Ռուսաստանն Արցախում, հայ ժողովրդից ու Հայաստանից վրեժ էր. Գիշատիչ Ալիևն էլ օգտվեց
Հայի ճակատագիրը աշխարհի խղճի վրա է
Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով
Ստեփանակերտից Երևան են հասել Արցախի կառավարության անդամները, ԱԺ պատգամավորները, զենքը վայր դրած զինվորականները
21:00
Տարածաշրջանի աշխարհագրության ցանկացած փոփոխություն հանգեցնում է անվտանգության բացակայության. գեներալ Ահմադիանը՝ ՀՀ ԱԽ քարտուղարին
20:45
Սլովակիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է երկրի նախկին վարչապետ Ռոբերտ Ֆիզոյի կուսակցությունը
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուկրաինական բանակը անօդաչու սարքերով հարձակվել է Սմոլենսկի, Բրյանսկի, Բելգորոդ շրջանների վրա
Իրանը պատրաստ է հարթակ տրամադրել բանակցությունների համար
Գյումրիում բացվեց 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Ալեն Ստեփանյանի հիշատակը հավերժացնող հուշակոթող
Գիշերը ԱԹՍ-ն ընկել է մեր ընտանիքի տան դիմաց․ Մարգարիտա Սիմոնյան
19:30
Շոլցը քննադատել է ԵՄ քաղաքականությունը
Հույզերը առաջ են բերում վարք, որն էլ հանգեցնում է հակառակորդի նպատակի իրականացմանը
Այդ հարցը վճռելու է ուժը
Հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը. Գարեգին Բ
Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել Է Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության մասին
18:15
Ֆրանսիայի ԱԺ-ում կասեցվել է Ֆրանսիա-Ադրբեջան բարեկամակամ խմբի գործունեությունը
Պատմությունն ու ժամանակը ցույց կտան՝ ինչպես կորցրեցինք Արցախը. հիմա կարևորը՝ ինչ անել
17:59
Ժամանակն է վճռականորեն հայտարարել, որ Հայաստանի սահմանները սուրբ են. Օլանդ
Արմեն Գրիգորյանը մեկնել է Իրան
ԼՂ-ից բռնի տեղահանված 100․490 անձ արդեն Հայաստանում է
Քաղաքական կամք է պետք․ ՀՌԱՀ-ը կարող է ներկայացնել փաստարկներ՝ ռուսական ալիքները արգելելու համար
Գաղթի ճանապարհ՝ «լուսավոր դարում»
17:00
Լոնդոնը, Հռոմը և Տոկիոն մտադիր են նոր սերնդի կործանիչ մշակել
16:45
Թայվանը ներկայացրել է սեփական արտադրության առաջին սուզանավը
Ռուսաստանը Ղազախստանի միջոցով շարունակում է քարածուխ վաճառել Լեհաստանին
16:15
Նորվեգիան ավելի քան 92 մլն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի Ուկրաինային
16:00
Պակիստանում աֆղանստանցի փախստականների թիվը հասել է 3,5 միլիոնի. ՄԱԿ

Հակակոռուպցիոն ռեֆորմը կաղում է․ վերջում պարզվելու է անունն է փոխվել, որակը նույնն է

Ինչպես հայտնի է, Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումների սահմաններում ձևավորում է մասնագիտացված Հակակոռուպցիոն դատարան: Վերաքննիչ ատյանի հակակոռուպցիոն քաղաքացիական և հակակոռուպցիոն քրեական դատարանների դատավորների թեկնածուների բարեվարքության ստուգման նախնական հարցազրույցներն իրականացրել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Վաղարշ Աղաբեկյանը: «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցչի կողմից, անհատական հարցազրույցների արդյունքում, Հակակոռուպցիոն դատարանների վերաքննիչ ատյանների դատավորների 27 թեկնածուներից 16-ը ստացան դրական եզրակացություն, 4-ը՝ դրական՝ վերապահումներով, և 7 թեկնածուն՝ բացասական եզրակացություն: Դատավորների նշված թեկնածուները, նախքան ԻՔՄ-ի ներկայացուցչի հարցազրույցը, բարեվարքության ստուգում էին անցել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, որտեղ 27 թեկնածուներից 14-ը ստացել է դրական, 8-ը՝ դրական՝ վերապահումով, իսկ 5-ը՝ բացասական եզրակացություն: Ու թեև ԿԿՀ հանձնաժողովի արդյունքները մեծամասամբ համընկնում են ԻՔՄ ներկայացուցչի եզրակացությունների հետ, այդուհանդերձ, որոշ թեկնածուների հարցում կարծիքները որոշակիորեն տարբերվում էին: Ամեն դեպքում, թե ԿԿՀ-ն և թե ԻՔՄ-ն եզրակացություններով բավականին տխուր պատկեր են արձանագրել:

Նշենք, որ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի հիմնական գործառույթը լինելու է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի քննությունը, իսկ հակակոռուպցիոն քրեական դատարանինը՝ կոռուպցիոն քրեական գործերի դատաքննությունը: 27 թեկնածուներից 6-ը Բարձրագույն դատական խորհրդի կողմից նշանակվելու են Վերաքննիչ հակակոռուպցիոն քրեական և 6-ը՝ քաղաքացիական պալատի դատավորներ: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ևս մեկ անգամ վերահաստատում է այն դիրքորոշումը, որ Հակակոռուպցիոն դատարանի և, առավելևս, դրա Վերաքննիչ ատյանի դատավորները պետք է բավարարեն բարեվարքության ամենաբարձր չափանիշներին:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ծրագրի համակարգող Դանիել Իոաննիսյանի և նույն հկ-ի փորձագետ Վաղարշ Աղաբեկյանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում