Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Բուժծառայության որակի ապահովման համար կգործի առանձին պատասխանատու ստորաբաժանում. ԱՆ-ն ներկայացրել է ռազմավարությունը

ՀՀ առողջապահության նախարարությունը բարելավում է առողջապահական ծառայությունների որակը: Գերատեսչությունը մշակել է ռազմավարություն, որը բարեփոխումներ է նախատեսում տարբեր ուղղություններով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության Հանրային առողջության բաժնի պետ Կարինե Գաբրիելյանը նշեց, որ ըստ ուսումնասիրությունների, անորակ բժշկական ծառայությունները բերում են անհարկի ծախսերի: ԵՄ-ի տվյալների համաձայն՝ յուրաքանչյուր 10 հիվանդից մեկի մոտ բուժման ընթացքում գրանցվում է վնասում: Մեկ այլ ուսումնասիրության համաձայն էլ՝ այդ վնաս հասցված դեպքերի զգալի հատվածը հնարավոր է կանխարգելել: Հետևաբար` խիստ կարևոր է բժշկական ծառայությունների որակի բարձրացումը:

«Օրինակ, մարդը բուժհաստատությունում բուժվում է մեկ հիվանդության գծով, սակայն ներհիվանդանոցային մեկ այլ վարակ է գումարվում: Մյուս օրինակը, ուշացած, սխալ ախտորոշումն է: Այս և այլ երևույթները պահանջում են ֆինանսական ռեսուրսներ հետևանքները շտկելու համար: Դրանք կանխելու համար լայնածավալ բարեփոխումներ են նախատեսված մի շարք օղակներում»,-ասաց Կարինե Գաբրիելյանը:

Ռազմավարությունը մշակված է մի քանի ուղղություններով՝ բժշկական հաստատությունների կարողությունների հզորացում, կադրերի վերապատրաստում, պատշաճ ենթակառուցվածքներ, նորագույն սարքավորումներ, չափորոշիչների, լիցենզավորման, վերահսկողության գործընթացի բարելավում, բժշկական ծառայությունների մոդելի ընտրություն և այլն: Նախատեսվում է բարեփոխումների աշխատանքում ներգրավել բուժառուներին՝ հաշվի առնելով նրանց կարծիքը, արձագանքը:

«Խնդիր է դրված, որ որակյալ ծառայությունը լինի բժշկության բոլոր օղակներում ու այն ինչ-որ մի փուլից չընդհատվի: Այսինքն՝ քաղաքացին կանխարգելման փուլից սկսած, մինչև բուժում, վերականգնողական ընթացք, ստանա որակյալ բուժծառայություն: Օրինակ լինում են դեպքեր, որ հաջող վիրահատություն է կատարվում, սակայն արդեն վերականգնողական փուլում կապը ընդհատվում է: Այդպես պետք է չլինի»,-ասաց Կարինե Գաբրիելյանը:

Ռազմավարությունը մշակված է, հստակեցված է նաև գործողությունների ծրագիրը: Առաջիկայում նախատեսվում է բոլոր սահմանված նպատակներն իրականացնել մինչև 2026 թվականը: Աշխատանքներն իրականացվելու են փուլային տարբերակով: Առաջիկայում նախատեսվում է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ հիմնել նոր ստորաբաժանում, որը պատասխանատու կլինի հենց բուժծառայությունների համար: Այժմ այդ գծով պատասխանատվությունը բաշխված է տարբեր ստորաբաժանումների միջև: Կարինե Գաբրիելյանը նշեց, որ սա նոր մոտեցում է: Որակի նկատմամբ առանձին հանձնառու ստորաբաժանում է ստեղծվում:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որ որակյալ ծառայությունները կենտրոնացված չլինեն միայն Երևանում, այլ հասանելի լինեն նաև հեռավոր մարզերում: Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այդ հարցն իրենց ուշադրության կենտրոնում է և այսօր էլ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մասնավորապես, մարզերի բուժհաստատություններում մեծ ծավալի շինարարական աշխատանքներ են կատարվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում