
Սկսվել Է հակաօդային պաշտպանության ՊՐՈ C-500 («Պրոմեթեւս») նորագույն համակարգի սերիական արտադրությունը: Այդ մասին, «Նացիոնալնայա օբորոնա» հանդեսին տված հարցազրույցում հայտարարել Է «Ալմազ-Անտեյ» օդատիեզերական պաշտպանության կոնցեռնի գլխավոր տնօրեն Յան Նովիկովը:
«Կազմակերպվել Է C-500 համակարգերի սերիական արտադրությունը՝ հայրենական գիտության եւ տեխնիկայի վերջին նվաճումների օգտագործմամբ: Այդ համակարգի մարտական հնարավորություններն զգալիորեն գերազանցում են ավելի վաղ ստեղծված զենիթահրթիռային համակարգերին եւ զենիթահրթիռային համալիրներին: C-500-ն ի զորու Է դառնալ Ռուսաստանի ռազմատիեզերական պաշտպանության հիմնական համակարգը»,-ասել Է նա: «Պրոմեթեւս» C-500-ը պատկանում Է «ցամաք-օդ» զենիթահրթիռային համալիրների նոր սերնդին:
Դա հեռահար գործողության եւ բարձր կալանման համապիտանի համալիր Է՝ հակահրթիռային պաշտպանության մեծ ներուժով: Խոցման շառավիղը շուրջ 600 կիլոմետր Է: C-500-ի պետական փորձարկումներն սկսվել են 2020 թվականին: Այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվոռուչկոն հայտարարել Էր, թե զինվորականները հույս ունեն առաջին զենիթահրթիռային համակարգերն ստանալ 2021 թվականին, իսկ սերիական մատակարարումը կսկսվի չորս տարի հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: