
Լեհաստանը ԱՄՆ-ից հետո երկրորդ տեղում է Ուկրաինային սպառազինություն մատակարարելու ցուցանիշով։ Այս մասին երկուշաբթի RMF ռադիոկայանի եթերում հայտարարել է Լեհաստանի վարչապետի գրասենյակի ղեկավար Միխալ Դվորչիկը։ Լեհաստանն արդեն Ուկրաինային մատակարարել է 1,6 մլրդ դոլարի զենք: «Սա Ուկրաինային մեր ռազմական աջակցության գինն է»,- ասել է Լեհաստանի կառավարության խոսնակ Դվորչիկը։ «Զենքի որոշակի կատեգորիաներում մենք բացարձակ առաջատար ենք»։