Հայաստանը պետք է այնպես անի, որ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև առճակատում չլինի, գործընթացի փակուղին մեր շահերից չի բխում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նավասարդյանի կարծիքով՝ բրյուսելյան հանդիպումից Մոսկվայում կա որոշակի նեղացվածություն․ «Կարևորելով ԵՄ դերը՝ Հայաստանը պետք է ներկայացնի այն ուղղությունները, որտեղ ՌԴ ներկայությունը անհրաժեշտ է: Հայտարարությունով Ռուսաստանը փորձում է ցույց տալ, որ չի ուզում մեկուսացված լինել: Մենք պետք է կառուցողական հանդես գանք բանակցություններում»: