Saturday, 30 09 2023
20:00
Սլովակիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
19:45
Շատերը սոված են, ուժասպառ և անհապաղ օգնության կարիք ունեն. Ֆիլիպո Գրանդի
Կիպրոսի արտգործնախարարության հայտարարությունը.ողջունելի և տարօրինակ
Մարզում գրեթե չկան հյուրանոցներ. մարդկանց տեղավորել ենք ազատ տներում. Արմավիրի մարզպետ
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ
Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ նա բռնագաղթել էր Վանք գյուղից
18:30
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 1, 2023
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
18:10
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 1, 2023
Բաքվում կալանավորվեց Լևոն Մնացականյանը
Ուղիղ. Ընդդիմության հանրահավաքը Երևանում
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում 361 բռնի տեղահանվածներ, գրանցվել է 14 մահ. Ավանեսյան
ԵՄ քաղաքականությունը ձախողված է
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան
ՄԱԿ առաքելություն է պետք Արցախում, որ հասկանան՝ «Բուչա» եղե՞լ է, թե՞ ոչ
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ ներկայացուցչին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է
Առևտուր կեղծ թղթադրամով․ բացահայտել են Հրազդանի ոստիկանները
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է. Ադրբեջանի դատախազություն
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է. Արտակ Բեգլարյան
Ուղիղ. Երթ Երևանում՝ հաջակցություն Ռուբեն Վարդանյանի
Ռուսաստանն այլևս չունի Կովկասի երեք երկրներից և ոչ մեկի աջակցությունը. Սաակաշվիլի
Հայաստանի անկախության, ինքնիշխանության եւ հզորացման մասին հայտարարություն
Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Եթե Հայաստանի շրջադարձը հիմա չլինի, գալու են մեր հետևից. Արման Բաբաջանյան
ՄԱԿ-ը առաքելություն կուղարկի Լեռնային Ղարաբաղ
Հաշվարկ է եղել՝ Հայաստանը ներքաշվեր պատերազմի մեջ ու այն տեղափոխվեր ՀՀ տարածք. Սաֆարյան
14:13
Դիտարկվում է տեղահանված հայերին Կիպրոսում տեղավորելու հնարավորությունը. Կիպրոսի ԱԳՆ

Հայաստանում շատ կարևոր դեր է տրված արևային էներգիայի զարգացմանը. Գնել Սանոսյան

«ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի» (EU4ASEP) ծրագիրն ավարտում է նախագիծը 2022 թվականի ապրիլի 25-30-ը անցկացվող ամփոփիչ իրազեկման շաբաթվա միջոցով: Ծրագիրն իրականացվել է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» ծրագրի EuropeAid/155713/DH/ACT/Մուլտի դրամաշնորհային ծրագրի հովանու ներքո՝ 2018 թվականից:

Շաբաթվա մեկնարկային միջոցառմանը` «Համայնքային Կայուն Էներգիայի Ֆորում»-ի բացմանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ուրախ է արձանագրել այն փաստը, որ արևային էներգիայի օգտագործման ոլորտում գնալով մեծանում է համայնքների ներգրավվածությունը:

«ԵՄ-ի այս ծրագիրը առիթ է հանդիսացել մեր տարբեր համայնքներում նման ծրագրեր կյանքի կոչելու համար: Ես ուզում եմ նշել, որ Հայաստանի էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարության տեսակետից շատ կարևոր դեր է տրված արևային էներգիայի զարգացմանը, և ուրախ եմ արձանագրել այն, որ մեր համայնքները այս կարևոր ճյուղի մի մասն են կազմում»,-ասաց նախարարը:

Ֆորումը համախմբել էր ազգային և տեղական մակարդակում կայուն էներգետիկայի քաղաքականություն մշակողներին, մասնագետներին, մասնավոր ընկերություններին, դոնորներին և ֆինանսական հաստատություններին, որոնք քննարկեցին EU4ASEP ծրագրի ձեռքբերումներն ու քաղած դասերը, ինչպես նաև ներդրումային հնարավորությունները, որոնք կարող են օգտագործվել այլ համայնքների կողմից EU4ASEP ծրագրի ավարտից հետո՝ հաշվի առնելով Հայաստանում մեկնարկած էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը շեշտեց, որ Եվրամիությունը կարևորում և աջակցում է Հայաստանի համայնքներում կայուն էներգիան խթանող ծրագրերի իրականացմանը։ «Հայաստանի Հանրապետության համայնքներում վերականգնվող էներգիայի, մասնավորապես, արևային էներգիայի զարգացումը շատ կարևոր է ինչպես երկրի էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության մակարդակի բարձրացման, այնպես էլ համայնքների էներգետիկ կայունության ու բնապահպանական հիմնախնդիրները լուծելու և դեպի «կանաչ քաղաք» պարադիգմին անցում կատարելու տեսանկյունից՝ էներգաարդյունավետ լուծումների միջոցով։ Այս առումով, EU4ASEP ծրագիրը կիրառել է նորարարական բիզնես մեխանիզմներ՝ համայնքներում կանաչ էներգիա արտադրելու, կայուն դրամական հոսքեր ստեղծելու համար»,- ասաց նա:

Էներգախնայողության աջակցման հիմնադրամի տնօրեն, «ԵՄ-ն հանուն Հայաստանի կայուն էներգիայի» ծրագրի ղեկավար Աստղինե Պասոյանը նշեց, որ ծրագրի գործարկման 4 տարիների ընթացքում Ապարան քաղաքում կառուցվել է երկու արևային ՖՎ համակարգ՝ տարեկան ընդհանուր 52 ՄՎտժ հզորությամբ: Նա նշեց, որ Ապարանում գործող արևային կայանները ինքնավար են և աշխատում են ցանցի հետ զուգահեռ ռեժիմով, այսինքն՝ ավելցուկը տալիս են ցանցին և կարիքի դեպքում հետ են վերցնում:

Իսկ Արթիկում կառուցվել է համայնքին պատկանող առաջին արտոնագրված արևային ՖՎ էլեկտրակայանը՝ տարեկան 1334,4 ՄՎտժ էլեկտրաէներգիայի արտադրական հզորությամբ:

«Ստեղծված ֆինանսավորման հատուկ մեխանիզմները կօգտագործեն գոյացած բոլոր ֆինանսական ռեսուրսները համայնքում կայուն էներգետիկայի ոլորտում հետագա ներդրումների համար: EU4ASEP ծրագիրը նաև իրականացրել է մի շարք նախագծեր՝ ապահովելով թիրախային համայնքների, քաղաքապետարանների աշխատակազմի մասնագիտական կարողությունների զարգացման և բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման համար»,-ասաց Պասոյանը:

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթը կշարունակի իր միջոցառումները Շիրակի մարզի Արթիկ քաղաքում ապրիլի 28-ին, 29-ին՝ համայնքի երիտասարդների համար սեմինարներով, էներգետիկ աուդիտի գործնական ուսուցմամբ և կավարտվի ապրիլի 30-ին՝ Արթիկում արևային էներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ցուցահանդեսով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում