
Հնդկաստանում գտնվող Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը կքննարկի Եվրամիության կողմից ռազմական տեխնիկայի վաճառքի ավելացումը Հնդկաստանին և ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով ԵՄ անանուն բարձրաստիճան պաշտոնյայի։ Այսօր Ֆոն դեր Լեյենը կհանդիպի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Ըստ ԵՄ պաշտոնյաների՝ նրա այցը Արևմուտքի ջանքերի մի մասն է՝ խրախուսելու Հնդկաստանին՝ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ: