
Ըստ SIPRI-ի՝ 2021 թվականին պաշտպանության ծախսերը, պատմության մեջ առաջին անգամ, գերազանցել են 2 տրիլիոն դոլարը: Ռազմական բյուջեով Ռուսաստանը հինգերորդն է աշխարհում՝ զիջելով ԱՄՆ-ին, Չինաստանին, Հնդկաստանին և Մեծ Բրիտանիային։ Ապրիլի 25-ին Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ պատմության մեջ առաջին անգամ այն գերազանցեց 2 տրիլիոն դոլարը՝ կազմելով 2 տրիլիոն 113 միլիարդ դոլար: 2021 թվականին ամենաշատ ռազմական ծախսեր կատարած երկրներն են եղել ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը, որոնք միասին կազմում են համաշխարհային ծախսերի 62%-ը։
ԱՄՆ-ն գլխավորում է SIPRI-ի ցուցակը
Միացյալ Նահանգները մնում է բոլոր ժամանակների առաջատարը՝ պաշտպանական ծախսեր ունեցող երկրների վարկանիշում։ 2021 թվականին, ըստ SIPRI-ի, ԱՄՆ պաշտպանական ծախսերը կազմել են 801 միլիարդ դոլար՝ 1,4%-ով պակաս, քան 2020-ին։ Վերջին տասնամյակում ԱՄՆ-ն շատ ավելի շատ ներդրումներ է արել ռազմական հետազոտությունների զարգացման մեջ՝ 2012-2021թթ․ աճելով մինչև 24%, մինչդեռ սպառազինությունների գնման ֆինանսավորումը նույն ժամանակահատվածում նվազել է 6,4%-ով:
SIPRI-ի վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրել է Չինաստանը, որը 27 տարի անընդմեջ, շարունակաբար ավելացնում է իր պաշտպանական բյուջեն։ 2021 թվականին Պեկինը մոտ 293 միլիարդ դոլար է ծախսել բանակը սպառազինելու և արդիականացնելու վրա, ինչը 4,7%-ով ավելի է 2020 թվականի համեմատ և 72%-ով ավելի, քան մեկ տասնամյակ առաջ:
Ցուցակի երրորդ տեղում Հնդկաստանն է։ 2021 թվականին Դելիի ռազմական ծախսերն աճել են 0,9%-ով՝ հասնելով 76,6 միլիարդ դոլարի։
SIPRI-ի վարկանիշի չորրորդ տեղում գտնվող Մեծ Բրիտանիայի ռազմական ծախսերը 2021 թվականին կազմել են 68,4 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա համեմատ աճել են 3%-ով, իսկ 2012թ.-ի համեմատ՝ 3,7%-ով։ Մեծ Բրիտանիայի ռազմական բյուջեն անցյալ տարի կազմել է ՀՆԱ-ի 2,2%-ը, ինչը թույլ է տվել երկրին՝ կատարել ՆԱՏՕ-ի հանդեպ ստանձնած պարտավորությունները և պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի առնվազն 2%-ը։
Ռուսաստանը եզրափակում է պաշտպանական ծախսերով աշխարհի առաջատարների հնգյակը։ 2021 թվականին երկիրը պաշտպանության վրա ծախսել է 65,9 միլիարդ դոլար՝ 2,9%-ով ավելի, քան նախորդ տարի: 2021 թվականին ռազմական ծախսերի ավելացումը տեղի է ունեցել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով ռուսական զորքերի կուտակման ֆոնին, նշվում է SIPRI-ի զեկույցում։
Գերմանիան՝ 56 միլիարդ դոլար ընդհանուր ռազմական բյուջեով, SIPRI-ի վարկանիշում զբաղեցնում է 7-րդ տեղը. այդ գումարը կազմում է երկրի ՀՆԱ-ի 1,3%-ը։ 2020 թվականի համեմատ ռազմական ծախսերը նվազել են 1.4%-ով։ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Գերմանիայի կառավարությունը հայտարարեց առաջիկա տարիներին ռազմական ծախսերն ավելացնելու մտադրության մասին։