
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին ապրիլի 25-ին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։ Հիշեցնենք, Մակրոնը, նախնական տվյալների համաձայն, ստացել է ընտրողների ձայների 58,54 տոկոսը, Լը Պենը՝ 41,46 տոկոսը։