Որոշվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների պատվիրակության և սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի կազմերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպման ժամանակ։
«Ադրբեջանը պատրաստ է բանակցել Հայաստանի հետ»,- հայտարարել է Ալիևը: