
Նախօերդ շաբաթ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատեցին Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը: Ըստ այդ Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոփոխվեց այն հանգամանքի պատճառով, որ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝ մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա-Ուկրաինա հանդիպումը կայանալու է հունիսի 1-ին: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի B դիվիզիոնում միևնույն ենթախմբում է ընդգրկված Ուկրաինայի Իռլանդիայի և Շոտլանդիայի հետ։ Եվ այսպես Հունիսի 4-ին մերոնք կհյուրընկալեն Իռլանդիային, իսկ 4 օր անց Գլազգոյում կմրցեն Շոտլանդիայի հետ։ Արդեն 11-ին Հայաստանի հավաքականը (հավանաբար չեզոք դաշտում) կմրցի Ուկարինայի ազգայի թիմի հետ, իսկ հունիսի 14-ին Երևանում կհյուրընկալի Շոտլանդիային։ Հիշեցնենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բավարարվեց 4-րդ հորզոնականով։ Մեր գլխավոր թիմին հաջողվեց վաստակել 12 միավոր տանելով 3 հաղթանակ, նույնքան հանդիպում էլ ավարտելով ոչ-ոքի։ Մեզ չհաջողվեց լուծել թիմի առաջ դրված գլխավոր խնդիրը, այն էր նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Առջևում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունն է։
Ազգերի լիգայի խաղարկությունը այս տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունն է մեզ համար։ Մեկրակելիք մրցաշարը մեր հավաքականի համար կարելի է աննախադեպ համարել։ Մասնավոապես հունիսին մերոնք 10 օրվա ընթացքում կանցկացնեն միանգամից 4 հանդիպում։ Նման խիտ գրաֆիկով Հայաստանի ազգային հավաքականը երբև չի խաղացել։ Կարող ենք ասել, որ հունիսը աննախադեպ լինելուց զատ նաև վճռորոշ է լինելու մեր հավաքականի համար։ Մասնավորապես, 3-րդ և 4-րդ տուրերի հանդիպումներից հետո հայտնի կդառնա մեր հավաքականը կարող է պայքարը շարունակել առաջին տեղի համար, թե ոչ։ Ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում Հայաստանի հավաքականը պատմական հաջողություն գրանցելով հաղթող էր ճանաչվել C դիվիզիոնի ենթախմբում, բարձրանալով ավելի ուժեղ B դիվիզիոն։ «Հայտնվել ենք բավականին ուժեղ խմբում, որտեղ կա թիմ, որն անցյալ տարի հանդես էր գալիս A լիգայում: Այն, որ մենք մրցելու ենք այդպիսի թիմերի դեմ, նշանակում է, որ մենք ևս որոշակիորեն առաջադիմել ենք և ունենք համապատասխան մակարդակ: Մրցակիցները ֆիզիկապես լավ պատրաստված թիմեր են, որոնց կազմում կան նաև տեխնիկական լավ որակներ ունեցող շատ ֆուտբոլիստներ: Մենք պետք է փորձենք մրցունակ լինել և յուրաքանչյուր խաղում պայքարել հաղթանակի համար: Խմբի ֆավորիտը, բնականաբար, Ուկրաինան է, սակայն Իռլանդիան և Շոտլանդիան նույնպես փորձառու և հմուտ թիմեր են»,- ՀՖՖ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր Հայաստանի հավքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։ Վերջինիս գլխավորությամբ Հայաստանի հավաքականն այս տարի կրեց պատմության ընթացքում ամենախայտառակ պարտություննը Օսլոյում 0։9 հաշվով զիջելով Նորվեգիային։ Այս հանդիպումից հետո ՀՖՖ-ն ազգային թիմի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը ներողություն խնդրելով երկրպագուներից համատեղ հայտարարություն էին տարածել նշելով, որ մեր Հայաստանի հավաքականի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելը։
Ինչ եզրակացություն կարելի է անել մեր հավաքականի գլխավոր մարզչի մեկնաբանությունից։ Իսպանացի մասնագետը Ազգերի լիգան համարում է պայքարի կարևոր փուլ։ Նա իր մեկնաբանություններում զերծ է մնացել Եվրոպայի առաջնության ուղեգրի մասին խոսելուց, միևնույն ժամանակ դա չհամարելով անիրատեսական։ Սա ճիշտ մոտեցում և գնահատական է։ Արձանագրենք թերևս հետևևյալը․ անկախ արդյունքից Ազգերի լիգան մեր հավաքականի համար պայքարի կարևոր մի փուլ է Եվրոպայի առաջնության եզրափակչում հայտնվելու ճանապարհին։ Ազգերի լիգան հնարավորություն է նաև ապացուցելու, որ Նորվեգիայում տեղի ունեցածը չի կոտրել մեր հավաքականի ողնաշարը։ Ազգերի լիգայից հետո ՀՖՖ-ն պետք որոշում կայացնի Կապառոսի հետ աշխատել չաշխատելու վերաբերյալ։
Ուստի Ազգերի լիգան վճռորոշ կլինի նաև Հայաստանի հավաքականի մարզչի համար։Հիշեցնենք, որ տարեվերջյան ասուլիսում Մելիքբեկյանը նշել էր, որ ազգային թիմի առաջ խնդիր է դրված պահպանել տեղ Ազգերի լիգայի B դիվիզիոնում։Նվազագայուն խնդրի լուծումը կնշանակի, որ Հայաստանի ազգային թիմը պատրաստ է ընտրական փուլում լուրջ պայքար մղել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար։