Սրանք փչացրեցին երկրի իմիջը՝ Ապրիլի 24-ին զբաղվելով սրբապղծությամբ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔԺԿ առաջնորդ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Նրա խոսքով՝ իշխանությանը ձեռնտու է ընդդիմությունը վա բանկ գնա․ «Ընդդիմության պոռոտախոսությանը գումարվել է հյուսիսի քամին»:
Քաղաքագետը կարծում է, որ ժամանակին ռեժիմին ծառայած դատարանները պետք է գործեն ընդդեմ իրենց տերերի․ իշխանության հետևողականությունն է պետք․«Հայ ժողովուրդը իշխանությունից պետք է պահանջի հեղափոխական մուրճը գործի դնել, այլապես իրենց ասածը կհամարվի նախընտրական բլեֆ»: