Friday, 04 10 2024
Լիբանանում իրավիճակը ծանր է. ստեղծվել է հանձնախումբ՝ հայության խնդիրները լուծելու
15:10
Արևն արդեն մայր կմտնի Բրիտանական կայսրության վրա
«Կեսօրից առաջ եվ հետո» Սիրանույշ Պապյանի հետ
15:01
Իրանի գերագույն առաջնորդը բոլոր մուսուլմաններին միավորվելու կոչ է արել
Մոսկվան բացահայտ թիրախավորեց Հայաստանը
14:55
Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը սկսել են պայքարը ղազախական «Oskemen open» շախմատային մրցաշարում
14:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Զարեհ Սինանյանը կմեկնի Ռուսաստան
«Որոշեցինք բարձր մակարդակի որևէ շփում չունենալ Վրաստանի կառավարության հետ». Գերչինսկի
14:20
Fastex-ը կազմակերպելու է WCIT-ի բացման համերգը․ ելույթ կունենա աշխարհահռչակ երգիչ Ջեյսոն Դերուլոն
14:10
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP
«Հիմա դա ապերախտությու՞ն է, թե՞ ոչ». Ալիևը մեղադրել է ԱՄՆ-ին
«Գրիգոր Մինասյանի հրաժարականը․ բարեփոխումներ եղա՞ն արդարադատության ոլորտում»․ քննարկում
13:50
Ուկրաինան կոչ է արել Հաագայի արբիտրաժային դատարանին պարտավորեցնել Ռուսաստանին ապամոնտաժել Ղրիմի կամուրջը
Հայաստանում է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբի պետը
Ալիևը Հայաստանին մեղադրել է սպառազինվելու մեջ
Վթարվել է Էջմիածնի տարածաշրջանը սնող ջրատարը
Կալիֆոռնիայի նահանգապետը Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել
13:20
«Մեր գործողությունները լեգիտիմ էին». Իրանի հոգևոր առաջնորդ
Վաշինգտոնը խրախուսում է Իսրայելին՝ ընդլայնելու ռազմական գործողությունների գոտին. Լավրով
13:15
Բայդենը կոչ է արել Իսրայելին համաչափ գործել
«Արևմուտքը ձգտում է Հայաստանին դուրս հանել ՀԱՊԿ-ից». Բորտնիկով
Նարիշկինը հասկացրե՞ց՝ кто дома хозяин
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարները
Արդարադատության նախարարի իմ անձնական թեկնածուն Վլադիմիր Վարդանյանն է
Ստուգման ընթացքում վարորդը մեքենայից թղթե փաթեթ է նետել, որում մարիխուանա է եղել. վարորդն ու ուղևորը ձերբակալվել են
Ադրբեջանի գործողությունները Ֆրանսիայում բարձրացնում են Հայաստանի դերը
Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա
12:11
Թեհրանն Իսրայելի դաշնակիցներին նախազգուշացրել է Իրանի վրա հարձակվելու հետևանքների մասին

«Արցախի հաշվին չի կարող լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորում». Դ. Բաբայան

Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ Արցախի հաշվին չի կարող լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը: Այո, հայ-ադրբեջանական հարաբերություններն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը փոխկապակցված գործընթացներ են:

«Կան գերտերություններ, ովքեր շահագրգռված են, որպեսզի Հայաստանը հարաբերությունները կարգավորի Ադրբեջանի հետ, բայց այդ համատեքստում Արցախը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս: Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու ցանկացած փորձ կբերի արյունահեղության, կհանգեցնի Արցախի կործանմանը, որից հետո Հայաստանի անհետացումը միայն ժամանակի խնդիր կլինի։ Այո, հայ-ադրբեջանական հարաբերություններն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը փոխկապակցված գործընթացներ են, բայց, այնուամենայնիվ, դրանք պետք է դիտարկել առանձին, որովհետև առանձին գործընթացներ են: Արցախի հաշվին չի կարող լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը: Մենք բազմաթիվ անգամներ հայտնել ենք մեր դիրքորոշումը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Բաբայանն, անդրադառնալով որոշ պաշտոնյաների՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին, ասում է.

«Մենք մտածում ենք, որ իրենց հայտարարություններն ընդամենը իրենց կարծիքն է, և էդ կարծիքը սխալ է: Այդ կարծիքը չի կարող նպաստել և չի կարող բերել Արցախի համար որևէ դրական զարգացման: Նրանք կամ չեն պատկերացնում, թե ինչ են ասում, կամ չեն սիրում Արցախը և այլն: Ես չգիտեմ և չեմ էլ ուզում խորանալ դրդապատճառների մեջ: Ադրբեջանում դուք լսե՞լ եք, որ գեթ մեկ մարդ ասի, որ Արցախը կարող է լինել անկախ կամ Հայաստանի կազմում՝ էն դեպքում, որ իրենք արհեստածին պետություն են, բայց տեսեք, թե ինչ կռիվ են տալիս ամեն 1 մմ հողի համար, երբ իրենց հողն էլ չէ»,- հայտարարեց Դավիթ Բաբայանը:

Արցախի ԱԳ նախարարը, անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան պաշտոնական այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններին, հայտարարեց.

«Շատ կարևոր է հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների զարգացումը և խորացումը, որովհետև ինչքան ամուր են այդ հարաբերությունները, այդքան հուսալի է մեր անվտանգության համակարգը և ապահով են լինելու Հայաստանն ու Արցախը: Որքան ամուր լինեն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, այնքան հուսալի կլինի և՛ Հայաստանի, և՛ Արցախի ապագան, այնքան ավելի ամուր կլինեն Ռուսաստանի դիրքերը։ Այս տեսանկյունից Ռուսաստանի և Հայաստանի միջև օրերս ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր ենք համարում: Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում: Մեզ համար հիմա կարևորն այն է, որ փրկենք Արցախը՝ կարևորելով բանակցային գործընթացները»,- եզրափակեց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում