Thursday, 08 06 2023
Էրդողանի «ժառանգորդի» խնդիրը. Միրզոյան-Ֆիդան առաջին շփումը
12:15
Դնեպրի հոսանքի արագությունը Կախովկայի ՀԷԿ-ի վթարից հետո 10 անգամ աճել է
«Էդ հզոր մարդուն ուզում ենք տեսնենք»․ Ֆիրդուսի բնակիչները վճռական են տրամադրված՝ պայքարելու են մինչև վերջ
Անահիտ Ավանեսյանը հորդորում է երեխաների հետ երթևեկելիս պահպանել անվտանգության կանոնները
ՄԹ մշակույթի նախարարը Սիմոնյանին հայտնել է, որ մանրամասն տեղեկացված է ՀՀ-ում տեղի ունեցող իրավիճակից
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը Արցախի ջերմատնային տնտեսության վերազինման ծրագիր է սկսում
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցիների կողմից առևանգված երկու հայ զինծառայողին
Հերացու փողոցում վաղվանից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը
Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է Մհեր Սեդրակյանի կնոջ անունով
11:45
Կանադայում մոլեգնող անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի հյուսիս- արևելյան շրջանները
11:30
Նավթի գներն աճել են- 07-06-23
11:15
ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ երկխոսությունն առանցքային է արժանապատիվ խաղաղության հասնելու համար
Ուղիղ․ ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ուղիղ․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում
Հեղուկ գազի գինը – Հունիս 8, 2023
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունիս 8, 2023
Տարադրամի փոխարժեք – Հունիս 8, 2023
Թագավոր եմ ուզում դառնալ, որ պատերազմներին վերջ տամ, հայ տղայի արձագանքն այսպիսին է. Աննա Հակոբյան
Ալեն Սիմոնյանի ելույթը Լոնդոնում կայացած պաշտոնական ընդունելությանը
ՀՀ-ն շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Սիմոնյան
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ
Գլխավոր դատախազի տեղակալն ու մի շարք դատախազներ ազատվել են պաշտոնից, կադրային փոփոխություններ՝ Դատախազությունում
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Փաշինյանի մեսիջը երկար սպասված էր
Կոտայքում 30-ամյա վարորդը VAZ 21099-ով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է
09:52
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փարաքար գյուղում գովազդային վահանակը պոկվել և ընկել է արտաքին լուսավորության սյան վրա
Թրաֆիքինգ՝ խաղաղապահների միջնորդությա՞մբ, թե՞ լուռ համաձայնություն
Ինչու է այս տարի ծիրանն էժանացել․ «Հրապարակ»
-
09:15
Երևանը սկսել է անհարմար քաղաք դառնալ․ այս խնդրի շուրջ պետք է մտածել

Ընդդիմության առաջնորդը կոչ է արել վերանայել Գերմանիայի արտաքին և անվտանգության քաղաքականությունը

Գերմանիայի ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել վերանայել Գերմանիայի արտաքին քաղաքականությունը և անվտանգության քաղաքականությունը վերջին երկու տասնամյակում: Այս մասին հայտնում է DW-ն։

«Գերմանիայի վերջին 20 տարվա արտաքին քաղաքականությունը և անվտանգության ողջ քաղաքականությունը ավերակների մեջ են։ Երբ այս պատերազմն ավարտվի, մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչպես է դա տեղի ունեցել»,- ասել է նա Bild am Sonntag թերթին։

Նա չի խնայել իր կուսակցությանը՝ հայտարարելով, որ վերջին երկու տասնամյակում պաշտպանության ոլորտում «լուրջ ձախողումներ» են գրանցվել։ «Հետադարձ հայացք գցելով՝ մենք, ցավոք, պետք է արձանագրենք, որ վերջին 20 տարիների պաշտպանության բոլոր նախարարները ոչ ճիշտ որոշումներ են կայացրել՝ կապված տեխնիկայի և զորքերի վիճակի հետ»,- ասել է Մերցը:

2005թ․ վերջից մինչեւ 2021թ․ վերջը ՔԴՄ-ն և նրա քույր կուսակցություն ՔՍՄ-ն են զբաղեցրել պաշտպանության նախարարությունը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարին հայտարարել էր գերմանական զինված ուժերի հզորացման ծրագրի մասին՝ երկրի զինված ուժերի մեծացման համար 100 մլրդ եվրոյի հատուկ փաթեթ խոստանալով։ Նա նաև խոստացել էր Գերմանիայի պաշտպանության տարեկան ծախսերն ավելացնել մինչև ՀՆԱ-ի 2 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում