
Հայ ժողովրդի Ցեղասպանությունը բռնություն է եղել հնագույն մշակույթի հանդեպ, որը միշտ կարողացել է ներդաշնակությամբ ապրել մյուս մշակույթների հետ: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Իսպանիայի Կոնգրեսի անդամ Անտոն Գոմես Ռեյնոն:
Գրառման մեջ մասնավորապես գրել է. «Սպանություններ, տարհանում, հետապնդում: Պետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլևս նման բաներ չկրկնվեն»: