Ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայությունը հիշում է 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին: Այսօր լրանում է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործության 107-րդ տարելիցը, որի ժամանակ զոհվեց մոտ 1,5 մլն հայ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է պատմաբան Գագիկ Սաֆարյանի հետ:
Պատմաբանը կարծում է, որ մեզ ամրակուռ միասնություն է պետք, որը չկա «44-օրյա պատերազմը ցույց տվեց մեր «պատրաստակամ» լինելու սնափառությունը: Ընդդիմության պայքարի նշանաբանը դատարկ առավելապաշտությունն է: Ընդդիմությունը ցանկանում է սեփական կառավարության պարտությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում»: