Wednesday, 24 04 2024
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն

Երևակայական մրցակցություն Արցախի հարցում

Հանրության հետ թերևս առավել անկեղծ ու արդյունավետ կլինի խոսակցությունն այն մասին, որ արցախյան հարցի կարգավորման հեռանկարը բավականին բարդ և անկանխատեսելի է, ու դժվար է այդ պայմաններում խոսել ռացիոնալ որևէ մոդելի կամ ռազմավարության մասին՝ քանի դեռ միմյանց հետ խոսելու տարրական ունակությունն են կորցրել ռեգիոնում վճռորոշ դեր և արցախյան հարցում միջնորդական մանդատ ունեցող կենտրոնները, քան հայտարարությունները Կոսովոյի մասին ու համեմատությունները Կոսովոյի մոդելի հետ: Իսկ դրանք վերջին շրջանում բավականին հաճախակիացել ու շատացել են: Անկասկած, հնչում է գրավիչ՝ Արցախի կարգավորում Կոսովոյի մոդելով: Ավելին, պետք է գնալ առաջ՝ կարգավորում Կոսովոյի տարբերակից ավելի լավ տարբերակով: Իսկ ո՞վ չի ուզի: Կուզեն բոլորը: Ամբողջ հարցն այն է, որ միջազգային հարաբերությունների համակարգն ու քաղաքական, աշխարհաքաղաքական որոշումների ձևավորումը մեր ցանկություններով կամ երևակայությամբ չէ, որ կարգավորվում է:

Խոսել Արցախի և Կոսովոյի հարցերի մասին, համեմատել, նմանեցնել, նույնացնել, և եզրակացնել, որ՝ եթե մենք չլինեինք «ռուսաստանամետ», ապա Արցախի հարցը կլուծվեր Կոսովոյի տարբերակով, և ի վերջո այդպես էլ լուծվելու է, գործնականում նշանակում է իրողություններին և տենդենցներին նայել մակերեսի վրա, կամ այլ կերպ ասած՝ պարզապես չունենալ արցախյան հարցի հեռանկարի վերաբերյալ բովանդակային այլ ասելիք: Մինչդեռ, երբ 44-օրյա պատերազմի բռնկումից ավելի քան մեկ ամիս անց Կոսովոյի մոդելի մասին խոսում է ԱՄՆ նախագահ Թրամփը, դա հասկանալի է՝ նա ընտրարշավի շղթայում այցելում էր Կալիֆորնիա և քաղտեխնոլոգները հաշվարկել էին, որ պետք էր անել հայերի համար ականջահաճո որևէ հայտարարություն՝ Կոսովոյի, սկանդինավյան խաղաղապահների մասին, ինչը պետք է խոստովանել՝ իսկապես հաճույքով և հույսով կուլ տվեցինք թերևս շատերս:

Ծանր պատերազմի ընթացքում շատերս փորձում էինք կառչել ամեն հայտարարությունից ու բառից: Սակայն իրական քաղաքականությունը դրսևորվում է ամիսների ընթացքում, ի ցույց դնելով այն սկզբունքային երանգներն ու նրբերանգները, որ արտացոլում են արցախյան հարցում միջազգային քաղաքականությունն ու վերաբերմունքը և ինչի մասին գործնականում բաց տեքստով Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետ Փաշինյանը: Կոսովոն լոկ Արևմուտք-Ռուսաստան դիմակայության հարց չէր, այլ մի շարք այլ երանգներ պարունակող գործընթաց, որը հասունացրեց այդ որոշումը: Արցախյան հարցում այդ երանգները տրամագծորեն հակառակ դիրքավորման են, զորօրինակ Թուրքիայի պարագայում, որը առանցքային դերակատար է միջազգային մասշտաբով:

Հայաստանի քաղաքական սուբյեկտներին պետք է ոչ թե «մրցել» ավելի վառ երևակայության մեջ, որը կարող է հասնել մինչև Կոսովո կամ նույնիսկ հասնել ու անցնել Կոսովոյից, այլ մրցակցել կոնկրետ ներկայումս անհրաժեշտ քայլերի և մոտեցումների հարցում, որոնց հիմքում պետք է լինի իրապաշտությունը: Սկզբունքորեն որևէ էական տարբերություն չկա Կոսովոյի մոդելի, թե Շուշի ու Հադրութ վերադարձնելու մասին խոսող ուժերի միջև, երկու պարագայում էլ հիմքում իրավիճակի գնահատման քաղաքական անհամարժեքությունն է: Միջազգային ասպարեզում իրապաշտությունն է գործընկերային լավագույն «հանձնարարականը», որի հիմքով հարաբերությունների հաստատումը կարող է միայն որոշակի հեռանկարում բացել ավելի բարձր նպատակների ուղղությամբ միջազգային քննարկումներ ծավալելու դաշտ:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում