Monday, 05 06 2023
Սուրբ Էջմիածնում կգումարվի միաբանական հավաք․ կժամանի 70 հոգևորական
Հայ-ամերիկյան կարևոր ներդրում. բազմազան անվտանգության հրամայականը
12 տարի անց Եվրոպական դատարանը վճռեց, որ տեղի է ունեցել Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ լինելու իրավունքների խախտում. Զեյնալյան
Արցախում մի շարք հասցեներով հովհարային անջատումներ կլինեն
00:00
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում բախում է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
23:45
Ցուցարարները բացականչություններով ընդհատել են Օլաֆ Շոլցի ելույթը և նրան անվանել «պատերազմ սկսող»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտգործնախարարի պաշտոնում նշանակել է Հաքան Ֆիդանին
23:15
ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Ռոն ԴեՍանտիսը Այովա նահանգում հանդիպել է ընտրողների հետ
23:00
Չինաստանի պաշտպանության նախարար. Չինացի զինվորականները չեն վարանի գործել, եթե որևէ մեկը համարձակվի առանձնացնել Թայվանը Չինաստանից
22:45
Կայա Կալաս. ՆԱՏՕ-ն սպառնում է ոչ թե Ռուսաստանի անվտանգությանը, այլ ռուսական իմպերիալիզմին
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ
Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքել. Արմեն Գրիգորյան
Հայաստանի առջև բացվել են մեծ հնարավորություններ. ՀԱՊԿ անդամակցությունը մնում է խոչընդոտ
21:50
Բելգիայի վարչապետն ընկել է հեծանիվից և հոսպիտալացվել
Արցախի ու Հայաստանի շուրջ իրավիճակը մտահոգում է Սփյուռքին․ ապագան պղտոր է
Ջերմուկում իրականացվում է 15միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագիր
Մեր մարզիկների մոտ եթերային մշակույթը դեռ նստած չէ․ Էդուարդ Քալանթարյան
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոբուսը
Մոսկվայում ձերբակալվում են Նավալնիի ծննդյան օրվա առթիվ ցույցերի մասնակիցները
20:30
Եվրոպական միության վիճակագրական ծառայություն. Մարտին Եվրամիությունում ռուսական ներմուծման մասնաբաժինը կազմել է 3,8 միլիարդ եվրո
20:15
Ինդոնեզիան ներկայացրել է Ուկրաինայի վերաբերյալ իր խաղաղության ծրագիրը
Արևմուտքը նախատեսում է՝ ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, օրակարգից դուրս մղել Սյունիքի թեման
19:45
Գերմանիան ծրագրում է երկու ռազմանավ ուղարկել Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան
19:30
Շվեդիան կատարել է Թուրքիայի պահանջները և իրավունք ունի անդամակցել ՆԱՏՕ-ին. Սթոլթենբերգ
Մարտակերտում 32-ամյա տղամարդը ծառից կախվելով՝ ինքնասպան է եղել
Ճարտար քաղաքում 7 անձ ձերբակալվել է վառելիքի կտրոնի շուրջ վիճաբանության պատճառով. ԱՀ ՔԿ
Ադրբեջանը հերթական սադրանքի համար տեղեկատվական հող է նախապատրաստում. ԱՀ ՊԲ
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի վարչապետին
Վթարի ենթարկված ըմբիշներից ևս մեկի կյանքը փրկել չհաջողվեց
Հայաստանը կարող է Սաուդյան Արաբիային ջուր ծախել և դրանով կարևորվել

Հայ ժողովրդին ցանկանում ենք փայլուն ապագա, ՀՀ-ին՝ խաղաղություն. Սիրիայի խորհրդարանականները այցելեցին Ծիծեռնակաբերդ

Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի պատգամավորները այսօր՝ ապրիլի 24-ին, այցելեցին Հայոց Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915 թ. Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Սիրիայի Ժողովրդական խորհրդի պատգամավոր շեյխ Տալալ Ալ-Խալիլը, որը նաև Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամ է, հայտնեց, որ իրենք եկել Հայաստան մասնակցելու Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման միջոցառումներին, քանի որ հայերն ու սիրիացիները բարեկամ ժողովուրդներ են, որոնց միավորում է անցյալի դարավոր պատմությունը:

«Եկել ենք, որպեսզի հայ ազգի հետ միասին կիսենք այդ մեծ վիշտը և նշենք Հայոց ցեղասպանության տարելիցը: Հայ ազգին ցանկանում ենք հաջողություն և փայլուն ապագա, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղություն», – նշեց սիրիացի պատգամավորը:

Սիրիական պատվիրակության կազմում էր նաև Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Իսկանյանը: Սիրիահայ գործիչը խոսեց ամբողջ արաբական աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարների մասին՝ նկատի ունենալով այն փաստը, որ առայժմ արաբական երկրներից միայն Լիբանանը և Սիրիան են ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Սիրիայի պարագայում ինքը վկան է այն ամենի, ինչ եղավ հայերի հետ: Ուրեմն իր խոստովանելը եղավ գործով խոսքից առաջ: Լիբանանի պարագայում Սիրիայի մասն է եղել եւ այժմ էլ իրար հետ սերտորեն կապված են: Մնացած արաբական երկրները պիտի խոստովանեն, երբ ավելի լավ ձևով ներկայացնենք իրենց մեր հարցը, և նրանք ավելի լավ իմանան հայերի իրավունքների մասին, որ շուրջ 1 մլն 700 հազար կամ նույնիսկ մեկուկեսից երկու միլիոն հայ Թուրքիայի զոհը դարձան, եւ ցեղասպանության ճանաչելը օգտակար կդառնա, որպեսզի երկրորդ անգամ չկրկնվեն այսպիսի մարդասպանությունները կամ ցեղասպանությունները: Ուրեմն մենք պիտի կարողանանք պաշտպանել ամբողջ մարդկությունը այդ վտանգից և ոճրից եւ ոչ միայն մեր զոհերի իրավունքը դարձնենք», – հաղորդեց Լյուսի Իսկանյանը:

Պատգամավոր Յասեր Ալ-Սալաման իր հերթին շեշտեց, որ իրենք մշտապես բարձրացնում են Հայոց ցեղասպանության ավելի լայն ճանաչման հարցը ե՛ւ կառավարության, ե՛ւ ժողովրդի մակարդակով:

«Մենք ընդունել եւ ճանաչել ենք Հայոց ցեղասպանությունը եւ մինչև օրս էլ հաստատուն կանգնած ենք մնում մեր դիրքերում, շարունակում ենք աջակցել մեր ընդունած դիրքորոշմանը: Եւ զարմանալի չէ, որ Թուրքիայի կողմից այդպիսի գործողություններ են իրականացվել, քանի որ մենք ինքներս ականատես ենք եղել Թուրքիայի միջնորդությամբ տարբեր ահաբեկչական տարրերի ներգրավմանը և մեր երկիր ներխուժելուն, ինչը խիստ դատապարտելի է», – նշեց Սիրիայի խորհրդարանի պատգամավորը:

Սիրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը խորհրդարանի մակարդակով: 2020 թ. փետրվարի 13-ին Սիրիայի Ժողովրդական խորհուրդը միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձևը՝ շեշտելով, որ սիրիացի ժողովուրդը դարձել է այդ ոճրի ականատեսը, երբ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին թուրք-օսմանցիների հրամանով տեղի ունեցավ 1,5 մլն հայերի կանխամտածված ցեղասպանությունը: Դրանից հինգ տարի առաջ՝ 2015 թ. մարտի 17-ին, Սիրիայի խորհրդարանը հատուկ նիստ էր գումարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում