Thursday, 08 06 2023
Թուրքական լիրան կրկին ռեկորդային արժեզրկում է գրանցել
Եվրասիական հարթակում լուծում չկա, կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ
«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան
Ամփոփելով հետմիջօրեն Գոհար Հայրապետյանի և Ժիրայր Ոսկանյանի հետ
Վերմիշյանից պահանջվում է բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
18:30
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
«Եվրասիա. մեր տուն» ցուցահանդեսին ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին
Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետին հրավիրել է հայկական տաղավար
18:20
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
18:10
Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել․ Միշուստին
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Հայաստանը միջուկային մրցակցության կենտրոնում
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ դեսպանը այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի և ընդգծել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը
Քեթրինի Միհրանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի շահառուի հայտարարագիրը հակասում են իրար․ Հետք
17:50
ՌԴ-ն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը ռմբակոծելու մեջ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև. ԱԺ նախագահ
ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը
17:20
ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ
17:11
Եղանակը Հայաստանում – Հունիս 9, 2023
Կրկի՞ն փորձիր․ Հայաստանը որոշել է զենքի խնդրով կրկին դիմել ՌԴ-ին
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրենն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Ռուսաստանը պատրաստ է ԵԱՏՄ գործընկերների հետ քննարկել նոր ատոմակայանների կառուցման արժեքը և պարամետրերը
16:40
Միշելն ու Էրդողանը քննարկել են ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության հարցերը
16:30
Ֆրանսիական Ալպերում զանգվածային դանակահարության հետևանքով մի քանի երեխա է վիրավորվել

Ցեղասպանությունը հայ ազգի բնաջնջման կազմակերպված և կանխամտածված ծրագրի մի մաս էր կազմում. Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուn Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձով է հանդես եկել:

Ինչպես տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ապրիլի 24-ն ամբողջ աշխարհում սահմանվել է որպես երիտթուրքերի կողմից իրականացված հայերի դեմ Հայոց Ցեղասպանության հիշատակի օր: Հայերի Ցեղասպանությունը մարդկության նորագույն պատմության ամենամեծ հանցագործություններից մեկն է, որը սկիզբ է առել 1915 թվականին: Մեկուկես միլիոն անմեղ մարդիկ սպանդի ենթարկվեցին, հարյուր հազարներով դաժանորեն բռնության ենթարկվեցին, բռնի տեղահանվեցին կամ ստրկացվեցին: Ցեղասպանությունը հայ ազգի բնաջնջման կազմակերպված և կանխամտածված ծրագրի մի մաս էր կազմում:

Հայերի Ցեղասպանությունը համաշխարհային պատմության ամենամութ էջերից մեկն է, որը ցավալի հետք է թողել հայ ժողովրդի հավաքական հիշողության վրա, ինչպես նաև՝ բոլոր այն ժողովուրդների, ովքեր բախվել են Թուրքիայի վայրագություններին: Թուրքիայի, որը միջազգային հանրության հանդուրժողականության շնորհիվ ցեղասպանություններ է իրականացրել նաև այլ ժողովուրդների նկատմամբ՝ չճանաչելով մինչ օրս Հայերի ցեղասպանությունը կամ ներողություն չհայցել էթնիկ զտումների և նվաճողական քաղաքականության համար՝ շարունակելով այն ամենը անզղջորեն:

Կիպրոսը Եվրոպայի առաջին երկիրն է, որը ճանաչեց Ցեղասպանությունը՝ 1990 թվականին Ներկայացուցիչների պալատի կողմից միաձայն ընդունված բանաձևով՝ ապրիլի 24-ը սահմանելով Հայոց Ցեղասպանության հիշատակման ազգային օր։

Այսօր, որպես Ներկայացուցիչների պալատ, մենք արդեն որերորդ անգամ դատապարտում ենք այդ զարհուրելի փաստը և միևնույն ժամանակ մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ հայ ժողովրդին՝ դիմելով միջազգային հանրությանը Հայոց Ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար։ Կոչ եմ անում մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Նրանց հիշատակը հավերժ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում