Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Հայ ժողովուրդը դարձյալ ենթարկվում է հալածանքի և փորձության. Հալեպի Ազգային գերեզմանատանը պատարագ է մատուցվել ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ապրիլի 24-ին Հալեպի Ազգային գերեզմանատանը Սուրբ և Անմահ պատարագ է մատուցվել ՝ ի հիշատակ հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների

Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» պարբերականի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հաղորդագրությունից:

Պատարագին ներկա են եղել Սիրիայի Խորհրդարանի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, սիրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ազգային պատգամավորական Ժողովի, Ազգային Վարչության, Կրոնական Ժողովի, բարեսիրական, մշակութային, մարզական եւ հայրենակցական միությունների ներկայացուցիչներ հավատացյալներ:

Պատարագը մատուցել և օրվա պատգամն է ժողովրդին ուղղել Բերիո Հայոց Թեմի առաջնորդ Տեր Մասիս եպիսկոպոս. Զոպույանը: Սրբազան հայրն ընդգծել է, որ այսօր ևս մեկ անգամ համախմբվել ենք մեր ուխտը վերանորոգելու 1.5 միլիոն սրբադասված նահատակների հանդեպ, ովքեր մերժելով ստրկությունը՝ նահատակության գնով պայքարեցին ազատության և անկախության համար, ապացուցելով, որ մարդկային որևէ ուժ չի կարող մեզանից գողանալ մեր հայրենիքը, հավատքն ու ապրելու իրավունքը:

«Հայ ժողովուրդն իր ողջ պատմության ընթացքում Քրիստոսի ուսմունքի մեծագույն թարգմանիչը դարձավ՝ պաշտպանեց իր հայրենիքը, կրեց մահը եւ արժանի դարձավ կյանքի պսակին։ Վկան՝ ՀՀ առաջին անկախությունը, ազատ եւ անկախ Հայաստանը եւ արաբական երկրների մեջ մեր ժողովրդի կազմակերպած համայնքային-եկեղեցական-ազգային կյանքը»,-նշել է հոգևորականը:

Տեր Մասիս եպիսկոպոս. Զոպույանը նկատեց, որը 21-րդ դարում մեր դարավոր թշնամու կողմից հայ ժողովուրդը դարձյալ ենթարկվում է հալածանքի եւ փորձության:

«Սակայն Դեր Զորի անապատներից հարություն առած մեր ժողովրդի զավակներն առավել կազմակերպված են շարունակում պայքարել, մինչև կրկին կտիրանանք մեր արդար իրավունքներին»,- նշել է սրբազան հայրը՝ աղոթք բարձրացնելով առ Աստված և մաղթելով, որ Ամենակարողը պահպանի Հայաստանը, Արցախը, և աշխարհասփյուռ հայությանը:

Պատարագից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում