Saturday, 10 06 2023
01:07
«Ինտերը» չնվաճեց ՉԼ-ի գավաթը. Մխիթարյանը մասնակցեց խաղին
00:00
Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
23:45
Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար
Ղազախստանում անտառային հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել
22:45
Ստամբուլում հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի ՉԼ եզրափակիչը
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ

Թուրքիան ոչ միայն մերժում է ցեղասպանությունը, այլև խիստ սադրիչ դիրքորոշում ունի. կիպրական կուսակցություն

Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձը հրապարակել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը:

Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունն իր ուղերձում ներկայացնում է Օսմանյան կայսրության կողմից իրականացրած հայ ժողովրդի բնաջնջման հրեշավոր ծրագիրը:

« Անխիղճ ջարդերը տեղի են ունեցել անկախ տարիքից և սեռից, ինչպես նաև բռնաբարությունները և սեռական ոտնձգությունները՝ տղամարդկանց և կանանց նկատմամբ: Օսմանցիների դաժանության ցուցիչն այն էր, որ 1918 թվականին Տրապիզոնի դատավարությունների ժամանակ Օսմանյան բանակի սպա Հասան Մարուֆը ասում էր, որ թուրք բանտարկյալները խելագարվել են՝ տեսնելով, թե ինչպես են ողջ-ողջ այրվում հայերը, իսկ ռուսներին ասում էին, որ օդում շատ օրեր այրված մարդու մարմնի հոտ է գալիս: Իթան Բելկիդը, ով նույնպես սպա էր, խոստովանել էր, որ տեսել է թե ինչպես են ողջ-ողջ այրվել 5000 հայ»,- նշված է ուղերձում:

«Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունը նշում է, որ մեկ դար անց թուրքական ոճրագործության զոհերի ընդհանուր թիվը դեռ պարզ չէ, սակայն խոսվում է 800000-ից 1,5 միլիոն զոհերի մասին:

«Ժողովրդի հետ միասին թուրքական վայրագությունների զոհ է դարձել նաև հայկական քաղաքակրթությունը, քանի որ, ըստ հաշվարկների, Թուրքիայում գտնվող հայերի 913 պատմական շինություններից 464-ը հիմնովին ավերվել են, 252-ը՝ գտնվում էին ավերակի կարգավիճակում, իսկ 197-ը վերանորոգման հրատապ կարիք ունէին»,- ասված է հայտարարության մեջ:

«Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցության հաղորդագրության մեջ նշված է, որ Թուրքիայի կառավարությունը մինչ օրս մերժում է, որ Ցեղասպանություն է իրականացրել։ «Նրանք պնդում են, որ հայերը թշնամական ուժ էին, և որ նրանց կոտորածը պատերազմի պայմանների արդյունք էր։ Փաստորեն, Թուրքիան ոչ միայն մերժում է, այլև խիստ սադրիչ դիրքորոշում ունի այդ հարցում:

Բոլորս պետք է հասկանանք, որ Հայոց Ցեղասպանություն գոյություն չունի միայն ապրիլի 24-ին և չպետք է հիշենք այն միայն այդ օրը. Դա թուրքերի բարբարոսության գործնական ապացույցն է, որը շարունակում է գոյություն ունենալ նաև այսօր: Թուրքական ռեժիմը այսօր էլ շարունակում է նմանատիպ մարտավարություն վարել:

Նրանք իրենց վերաբերմունքով մեզ հասկացնում են, որ իրենց ատելությունը քրիստոնեական ցանկացած տարրի նկատմամբ անժամկետ է, և հատկապես մենք՝ Կիպրոսի հույներս, որոնց հայրենիքի կեսը գտնվում են թուրքական օկուպացիայի տակ, չպետք է մոռանանք դա՝ իմանալով, թե ում հետ գործ ունենք»,- շեշտում է «Ազգային ժողովրդական ճակատ» կուսակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում