Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Մհեր Հակոբյանը կարծում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում շահագրգիռ է Հայաստանը, բայց ոչ Թուրքիան․ «Թուրքիայի նպատակն է հայերին վերջնականապես զրկել իրենց ազգային պահանջատիրական, արժեքաբանական հիմքից և լուծել հայկական հարցը»:
Փորձագետի կարծիքով՝ Թուրքիայի հետ մեր շահերը արմատապես տարբերվում են․ «Ինչ-որ պահից Թուրքիան նախապայմաններ է դնելու»: