Saturday, 05 10 2024
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան
Կանանց ներգրավվածությունը կարևոր է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում. ՄԻՊ
Իսրայելի նպատակը ԱՄՆ-ին Իրանի հետ պատերազմի մեջ ներքաշելն է
Դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Ուսուցչի օրվա առթիվ
Ինչո՞ւ հիմա պետք եղավ «հայտնաբերել» Միքայել Մինասյանի համակարգիչը
Հայաստանի և Ռուսաստանի գլխավոր դատախազները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր
ԵԱՏՄ-ում Իրանի հայտնվելու դեպքում ՌԴ-ն կկորցնի «առաջին ջութակի» դերը
Ով է կտրել 45 բարդիները. «Հրապարակ»
Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը. «Ժողովուրդ»
ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձել. «Ժողովուրդ»
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը բացահայտում է բանակցային պատմության մեխանիկան
Տերյան փողոցում բախվել են 5 ավտոմեքենաներ. կան տուժածներ
08:30
Իսրայելն Իրանին պատասխան հարվածի մասին որոշում դեռ չի կայացրել․ Բայդեն
08:15
Իրանն այլ երկիր զորք մտցնել չի ցանկանում․ դեսպան Ջալալի
Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի արտադրամասերից մեկի նկուղում
Տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվել է 60.000 քաղաքացի
Քաղաքաշինության կոմիտեն և անգլիական «Առուպ» ընկերությունը կհամագործակցեն
Հանրապետությունում առկա է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ. ԱՆ
ԱՄՆ-ը Հայաստանում զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի վարժանք է անցկացրել
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ սեպտեմբերի հաշվետվությունը
«Կարգո» բեռնային համալիր այցելելու անհրաժեշտություն չկա. ՊԵԿ
00:00
«Սա տնտեսական սառը պատերազմ է». Օրբան
23:50
2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի համար առաջադրվել է 286 թեկնածու
Ալկոհոլային խմիչքների ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը պատճառված վնասից պետական բյուջե է վճարվել 140.000.000 ՀՀ դրամ
23:30
ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 215-ի
23:20
Բոսնիա և Հերցեգովինայում հեղեղումները 14 մարդու կյանք են խլել
23:10
ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների պաշտպանության գործում. Փաուեր
ՊԵԿ-ը հունվար-սեպտեմբերին ապահովել է 1 տրլն 767.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ
Թմրանյութով փաթեթների մեծ մասն առգրավվել է. ոստիկանների բացահայտումը

1990-ականներին Շուշին եղել է բանակցությունների առարկա․ Քննիչ հանձնաժողովն ամեն ինչի պատասխանը կտա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի զեկույցի քննարկմանը հայտարարել էր․ «Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք: Պատերազմը Շուշիի համար է եղել: Ասում էին` կանխեինք, ինչի մենք չէինք մտածո՞ւմ կանխելու մասին, առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմը կանխել կամ կանգնեցնել»,-ասել էր նա:

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը, նշել է, որ այս ձևակերպումն իր համար անհասկանալի է, եթե ոչ անընդունելի: «Այսինքն ադրբեջանցիները կռվում էին, որ Շուշին գրավեին, մնացածն իրենց չէ՞ր հետաքրքրում: Պատերազմը եղել է Արցախի համար, Արցախը գրավելու համար, իսկ հիմիկվա քայլերն էլ ցույց են տալիս, որ հակառակորդը ունի նկրտումներ նաև Հայաստանի բուն տարածքների նկատմամբ: Ես այդպիսի փաստ չունեմ և չեմ կարող հաստատել, որ Ադրբեջանի թիրախը եղել է Շուշին և Շուշին վերցնելուց հետո Ադրբեջանը պետք է կանգներ, ինձ համար դա նորություն է»,-ասել է Համբարձումյանը։

Շատերի համար ԱԱԾ նախկին տնօրենի հայտարարությունն անհասկանալի է՝ հաշվի առնելով, որ այդ ընթացքում մեր հակահետախուզությունը պետք է հստակ գործեր և տեղեկացված լիներ:

Այս առնչությամբ, ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության հանձնաժողովի փորձագետ, պաշտպանության նախարարի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Նախ ես իրականում տեղյակ չեմ, թե չստացված հրադադար հաստատելու փորձերը, որ պատերազմի ժամանակ տեղի ունեցան Մոսկվայում, Փարիզում ու Վաշինգտոնում, դրանց ընթացքում ինչ է խոսվել, որովհետև Շուշիի թիրախ լինելը ոչ միայն հետախուզական ջանքերի արդյունքում կարող էր պարզվել, այլ, որքան ես եմ հասկանում, կարող էր այդ հանդիպումների ընթացքում էլ լինել: 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի աշխատանքը նաև այն է, որ պետք չի շտապել ու չհիմնավորված բաներ ասել: Եկեք սլաքները ամեն մեկս չուղղենք մեր ցանկացած ուղղությամբ:

Ինչքան ես գիտեմ, նույնիսկ 1990-ականներին բանակցությունների ժամանակ Շուշին եղել է առանցքային հարց: Այսինքն 5+2 և նման այլ ֆորմատները, որ եղել են, այդ ժամանակ արդեն իսկ Շուշին եղել է բանակցությունների առարկա՝ վերադարձնել-չվերադարձնել, համատեղ օգտագործել և այլն: Քննիչ հանձնաժողովն ամեն ինչի պատասխանը կտա, վստահ եմ»:

Անդրադառնալով Շուշիի պաշտպանությանն ու կորստին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Կոնկրետ Շուշի քաղաքի կորցնելը ինձ համար ունի շատ անհասկանալի «բայց»-եր: Հատկապես իմ խոսքը վերաբերում է նոյեմբերի 7-9-ն ընկած հատվածին: Այդ օրերն ինձ համար լուրջ հարցականներ ունեն, որոնք պետք է հասկանալ: Հուսով եմ քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում դրանք կպարզենք: Ամսի 7-ին փաստացի կորցրել ենք Շուշին, ամսի 8-ին, ըստ իմ տեղեկությունների, որոնք գալիս էին առաջին հերթին գլխավոր շտաբից և մասնակիցներից, մենք քաղաքը վերադարձնում էինք, ամսի 8-ի գիշերը մենք նույնիսկ տեղեկանում ենք, որ քաղաքը նորից մերն է, բայց ամսի 9-ի առավոտյան նորից տեղեկություններ եղան, որ քաղաքը կորցրել ենք: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես այդքան եղան փոփոխություններ, ով կռվեց, ոչ չկռվեց, ով հերոսացավ, ով փախավ: հարցերը շատ-շատ են»:

Իր հերթին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանի թիրախը Շուշին է եղել, դա ոչ մեկս չենք իմացել: Մենք ոչ մեկս չենք պատկերացրել, որ Շուշին թիրախն է, և Շուշիում պետք է պատերազմը կանգներ: Ընդհակառակը, սպասում էինք, որ Քարին տակից մեր հաղթանակրեը սկսվելու են, որովհետև 1992-ին հենց այդտեղից են սկսվել Արցախի հաղթանակները: Բայց քանի որ կազմակերպվածություն ընդհանրապես չկար, խառնաշփոթ էր տիրում, դրա պատճառով էլ ադրբեջանցիները եկան հասան Շուշիի բարձունքը վերցրին, և իրենց նպատակն իրականացավ»:

Արծվիկ Սարգսյանի խոսքով, նոյեմբերի 5-ին ինքը եղել է Սեյրան Օհանյանի մոտ. «Բոլորն էլ շահագրգիռ էին, որ պոստերն ուժեղացնեն, Օհանյանն ասում էր՝ այսօր Շուշիի հարցն է դրված, ինչու շտաբը չի գալիս այստեղից գործի: Օհանյանը վերջին մարդկանցից մեկն է եղել, որ դուրս է եկել Շուշիից»:

Ինչ վերաբերում է հրապարակումներին, որ Արթուր Վանեցյանի խումբը Շոշ գյուղից փախել է, նա ասաց. «Ես տեղյակ եմ, որ Վանեցյանի խումբը նոյեմբերի 3-ին տեղավորված է եղել Շուշիում, այնտեղ ապաստարան կար: Գիշերը, երբ համար 1 են տվել, իրենք մեկնել են Քարին տակ-Շուշի խաչմերուկ: Հետո իրենք մտել են Իսայի աղբյուրի անտառները, որ մաքրեն, որովհետև թուրքերն այդ ժամանակ մտել էին Իսայի աղբյուր: Դրանից հետո տեղյակ չեմ՝ որտեղ են գնացել, ինչ ն արել: Գուցե այդ ժամանակ թուրքերը դեռ չէին հասել այդտեղ, կամ անցել են, թաքնված են եղել»:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր. «Եթե Արթուր Վանեցյանը և իր ղեկավարած գումարտակը չփախչեր Շոշ գյուղից, Արցախը հավանաբար այդքան տխուր վիճակում չէր լինի: Շոշ հասնելուն պես տարածքում մի երկու արկ ընկավ, և սիրուն ֆոտոսեսիաներ անցած գումարտակը՝ գեներալ Վանեցյանի առաջնորդությամբ, փախավ այդ գյուղից»:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում