Ամեն տարի ապրիլի 24–ին աշխարհասփյուռ հայությունը հիշում է 1915թ.–ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերին: Այսօր լրանում է 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործության 107-րդ տարելիցը, որի ժամանակ զոհվեց մոտ 1,5 մլն հայ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ:
Մարտիրոսյանի խոսքով՝ սա ոչ թե սգալու, այլ ապրելու օր է․ «Ցավոք, մենք մեր պարտությունից դասեր չքաղեցինք»: