«Խոնարհվում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-ասված է Կիպրոսի Արտաքին գործերի նախարարության թվիթերի միկրոբլոգում։
Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել է, որ այդ երկիրը վերահաստատում է իր հանձնառությունը՝ նպաստելու ճշմարտության ճանաչմանը, արդարության վերականգնմանը և նոր ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխմանը։
Գրառման հետ օգտագործված է նաև «այլևս երբեք» հեշթեգը։