Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի կողմից խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը հետ է ուղարկել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Նման որոշումը հիմնավորվել է այն հանգամանքով, որ առաջարկը հակասում է Թուրքիայի խորհրդարանի ներքին կանոնադրության դրույթներին։