Այս իշխանությունները հայկական հարցի առնչությամբ հայեցակարգ չունեն, իսկ մենք որպես ՀՅԴ՝ իր Հայ Դատի կառույցներով, ունենքն հայեցակարգ: Այս մասին Ծիծեռնակաբերդում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Մենք արդեն մոտ 10 տարի է արծարծում ենք հատուցումների հարցը: Այդ ուղղությամբ պատրստվել է մեկ մոտեցում, թե ինչ հարցեր կարելի է բարձրացվել: Հիմա գնում է աշխատանք։ մանրամասնելու, թե որ ատյանում ինչ հարց կարելի է բարձրացնել»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, թե ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճնաչումից հետո ինչ է արվել, Կիրո Մանոյանն ասաց. «Աշխատանք է տարվել և արդեն այս օրերին ներկայացվեց օրինագիծ ԱՄՆ Կոնգրեսում, որտեղ հիմնված այդ ճանաչման փաստի վրա, պետք է պետությունը պետք է հատկացում կատարի 5 տարվա համար մոտ 10 մլն դոլար Կոնգրեսի գրադարանին, որ գրադարանը աշխտանք տանի Ցեղասպանության մասին տարբեր շրջանակների սովորեցնելու ուղղությամբ: Բայց այդ, կա աշխատանք։, որ ԱՄՆ որ նահանգներում կարող են որդեգրգել օրինագծեր, որոնք հնարավորություն կտան նույն ԱՄՆ-ում բարձրացնել հատուցման տարբեր խնդիրներ»: