Սարսափելի ցեղասպանության մասին հիշողությունը պետք է կենդանի պահվի։ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ այս մասին հայտարարություն է արել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։
«Մեր հայ եղբայրների հետ շարունակում ենք պայքարը։ Սարսափելի ցեղասպանության հիշողությունը պետք է կենդանի պահվի։ «Այլևս երբեք» կոչն այսօր շատ ավելի տեղին է, քան երբևէ։ Հայոց ցեղասպանության ճանաչման համաշխարհային պայքարն այսօր հրատապ է ավելի, քան երբևէ»,- «Թվիթեր»-ի էջում գրել է Անաստասիադիսը։
https://twitter.com/AnastasiadesCY/status/1518148981221638149?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1518148981221638149%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Farmenpress.am%2Farm%2Fnews%2F1081436.html