ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը կարծում է, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելու և իշխանափոխություն անելու միակ օրինական ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են․ «2021-ի արտահերթ ընտրությունները ճգնաժամն ավելի խորացրին, մեր առջև ծառացած խնդիրները: Հիմա արտահերթ ընտրությունները հրատապ են»:
Մելքումյանը խուսափեց բացահայտել, թե այս օրերին ԲՀԿ-ն միանալու է ընդդիմության պայքարին, թե ոչ: