Այսօր էլ Արցախում բնակչության ահաբեկման դրսեւորումները շարունակվում են: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:
«Ցավալի է արձանագրել, որ Ադրբեջանի ղեկավարը վերջերս Շուշիում տեղի ունեցած հավաքի ժամանակ, կոպիտ ասած, վկայություն է տվել առ այն, որ հայի հանդեպ ատելությունը ադրբեջանական հասարակության մեջ շարունակվում է: Նա իր խոսքում ասում էր՝ մեր սերունդները գիտեն մեր ատելի թշնամուն: Այստեղ խոսքը կոնկրետ ատելություն հարուցելու մասին է: