Ֆրանսիայում այսօր՝ ապրիլի 24-ին անցկացվում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը: ֆրանսիացիները կորոշեն, թե ով կլինի երկրի ղեկավարն առաջիկա 5 տարում։ Քվեարկության 2-րդ փուլ են հասել Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» ծայրահեղ աջակողմյան կուսակցության լիդեր Մարին Լե Պենը: Ընտրողների ցուցակում ավելի քան 48.7 մլն մարդ է ընդգրկվել:
Ընտրատեղամասերը բաց կլինեն տեղի ժամանակով 8-ից մինչեւ 19:00-ն՝ բացառությամբ խոշոր քաղաքների, որտեղ քվեարկությունը կշարունակվի մինչև երեկոյան 20։00-ն:
Հիշեցնենք, որ քվեարկության 1-ին փուլում Մակրոնը ստացել էր քվեների 27,6 %-ը, Լը Պենը՝ 23,4 %-ը: