88 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ սենատոր Օրին Հեթչը, ով հանրապետականների շրջանում համարվում է ռեկորդագիր ԱՄՆ Սենատում իր ամենաերկար պաշտոնավարման համար (42 տարի)։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Քաղաքական գործիչը մահացել է շաբաթ երեկոյան Սոլթ Լեյք Սիթիում՝ իր ընտանիքի անդամների շրջապատում։
Նշվում է, որ հանրապետականների շրջանում ռեկորդակիր սենատոր լինելուց բացի,նա նաև ռեկորդ է սահմանեԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում Յուտա նահանգի ամենաերկար ներկայացուցչության համար. նա սենատոր է եղել 1977-ից 2019 թվականներին, իր քաղաքական կարիերայի ընթացքում փոխվել է յոթ նախագահ։ Սենատում աշխատելու ընթացքում նա դարձել է ավելի քան 750 օրինագծերի հեղինակ։