Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի 30 կետանոց համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կա նաև հայ-թուրքական հարաբերություններին: Ըստ այդ հայտարարության՝ Փաշինյանն ու Պուտինը ողջունել են ռուսաստանյան աջակցությամբ մեկնարկած հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը: Որոնք են ռուսական շահերը հայ-թուրքական հարաբերություններում, որքանով այսօր այդ բանակցություններում կա ռուսական կողմը, ինչպես նաև ռուս-ուկրաինական պատերազմում թուրքական աճող դերի ֆոնին ինչ ապագա է սպասվում այդ երկխոսությանը, թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։