Friday, 19 04 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել

Շվեյցարացի պատգամավորը ցավալի է համարում Թուրքիայի կողմից մինչ օրս Ցեղասպանությունը չճանաչելու փաստը

Շվեյցարիայի Դաշնային ժողովում Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամ, Ազգային խորհրդի պատգամավոր Շտեֆան Մյուլեր Ալտերմատը կարծում է, որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտում ունեն, ուստի աշխարհը պետք է հիշի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի «պատմության արյունալի հետքը» չշարունակվի։ Այս մասին պատգամավորն ասաց «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում։

– Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը։ Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության կողմից ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացը։

– Գործընթացը կարծես առաջընթաց է գրանցում, սակայն դեռևս կան կարևոր կետեր, որոնք պետք է կյանքի կոչվեն։ Օրինակ, շատ երկրներ, այդ թվում և Շվեյցարիան, լիարժեքորեն չեն ճանաչել Ցեղասպանությունը։ Իմ երկրում, օրինակ, ճանաչել է խորհրդարանի միայն մեկ պալատը և ոչ կառավարությունը։ Եվ իհարկե, ողբերգական է, որ Իսրայելը չի ճանաչել ցեղասպանությունը։ Խաղաղության տեսանկյունից ցավալի է նաև, որ Թուրքիան անփոփոխ դիրքորոշում ունի։

– Շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ ճանաչել են և դատապարտել Հայոց ցեղասպանությունը, սակայն անգամ 107 տարի անց Թուրքիան շարունակում է իր ժխտման քաղաքականությունը։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն պետք է լինեն միջազգային հանրության գործողությունները։ Չե՞ք կարծում, որ կոչերից բացի նաև գործողություններ պետք է լինեն։

-Այո, հատկապես թուրքական ուժի քաղաքականության համատեքստում։ Թուրքական շահերի, ինչպես օրինակ փախստականների հարցն է կամ տնտեսական կապերը Եվրամիության հետ, իրականացումը պետք է կապված լինի Ցեղասպանության ճանաչման հետ։

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ պայմաններում Թուրքիան ի վերջո կճանաչի պատմական ճշմարտությունը։

– Անշուշտ միայն այն դեպքում, եթե Թուրքիայի կենսական շահերը կապված լինեն ճանաչման հետ։ Օրինակ, եթե թուրքական արժույթի ճգնաժամն ավելի վատանա, նման հնարավորություններ կարող են ծագել։ Իհարկե, դրական շարժառիթ կարող է լինել օրինակ Հայաստանի հետ տնտեսական կապերի հաստատումը։ Այդուհանդերձ, սրանք թերևս այնքան կենսական չեն, որ որոշիչ լինեն Էրդողանի նման ազգայնական քաղաքական գործչի համար զիջումների գնալու տեսանկյունից։

-Այս դժվարին աշխարհաքաղաքական իրադրությունում կա մտավախություն, որ Հայոց ցեղասպանության հարցը բավարար ուշադրության չի արժանանա։ Ի՞նչ պետք է արվի այս համատեքստում։

– Այո, նման վտանգ կա։ Հայաստանն ու հատկապես Արցախը հիմա ավելի մեկուսացած են, քան մինչև ուկրաինական պատերազմը, և կա վտանգ, որ էթնիկ զտումն արտաքսումների տեսքով կարող է տեղի ունենալ համաշխարհային հանրության կարծիքից աննկատ կերպով։ Այդ իսկ պատճառով հարկավոր է անհապաղ միջազգային քննարկում սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքի հարցի շուրջ։ Անհրաժեշտ են նաև ռազմավարություններ, թե ինչպես ապահովել խաղաղություն և զարգացում ռուսական ազդեցության գոտում գտնվող երկրների համար։

– Հայաստանի և Թուրքիայի միջև սկսվել է երկխոսության գործընթաց։ Ձեր կարծիքով, այս գործընթացն ինչպես կարող է ազդել Հայոց ցեղասպանության հարցի վրա։

– Երկխոսությունը, որքան էլ որ դժվար լինի, կարող է կառուցողական լինել ճշմարտության որոնման ճանապարհին։ Այս առումով ես հուսով եմ, որ այս երկխոսությունը կարող է շատ ինտենսիվ լինել։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ տարբեր հայտնի գործիչներ հաճախ կիրառում են «այլևս երբեք» եզրույթը, սակայն պատմությունը ցույց է տալիս, որ աշխարհը կարծես թե բավարար դասեր չի քաղել, քանի որ չպատժված հանցագործությունները կրկնվելու միտում ունեն։ Ի՞նչ պետք է անի առաջավոր մարդկությունը գործնականում «այլևս երբեք»-ը տեսանելի դարձնելու համար։

-Որպեսզի «այլևս երբեք»-ն աշխատի, այն պետք է հիշվի։ Սպանությունը չպիտի դառնա նորմալ, հակառակ դեպքում պատմության արյունալի հետքը սպառնում է շարունակվել։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում