Friday, 29 03 2024
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի

Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիային ավելի արժանապատիվ ու ուժեղ կդարձնի. Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր

Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյարիտուն կարծում է, որ իր երկրի կողմից Հայոց ցեղասպանությունը մինչ օրս պաշտոնապես ճանաչած չլինելու պատճառը Թուրքիայի կողմից այս հարցում գործադրվող ճնշումն է: Այս մասին պատգամավորը խոսել է «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրավիճակը կփոխվի:

– Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը: Ավելի քան 30 երկրներ պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Այդուհանդերձ, Իսպանիան դրանց շարքում չէ: Ո՞րն է պատճառը:

– Նախ և առաջ, ուզում եմ նշել, որ Իսպանիայում կան մի շարք խորհրդարաններ, ինչպիսիք են Բասկերի խորհրդարանը կամ Կատալոնիայի խորհրդարանը, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դժբախտաբար, Իսպանիայի Կոնգրեսը մինչ օրս Ցեղասպանությունը չի ճանաչել: Երկրորդը, ես հուսով եմ, որ շուտով սա կարող է փոխվել և Իսպանիայի խորհրդարանը կճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

Ես հավատացած եմ, որ Իսպանիայի և մի շարք այլ երկրների կողմից մինչ օրս ցեղասպանությունը չճանաչելու պատճառը Թուրքիայի գործադրած ճնշումն է: Սակայն եթե պատմականորեն փաստերն ակնհայտ են, այլևս կարևոր չէ, որ այն իր անունով չի ճանաչվել՝ ցեղասպանություն:

– Ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան շարունակում է իր ժխտման քաղաքականությունը: Ինչպե՞ս կգնահատեք պատմական ճշմարտությունից խուսափելու Անկարայի վարքագիծը:

– Կարծում եմ՝ Հայոց ցեղասպանության հետ կապված ժխտման ու պատմական ռելատիվիզմի փաստերը խիստ անարդար են և վիրավորական հայ ժողովրդի և ցեղասպանության ենթարկված այլ էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, ինչպիսիք են ասորիները կամ պոնտացի հույները: Սակայն միևնույն ժամանակ, այդ ամենը շահեկան չէ նաև թուրքական հասարակության համար:

– Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է սկսվել: Ձեր կարծիքով՝ գործընթացը կարո՞ղ է հաջողության հասնել, եթե կողմերից մեկը հրաժարվում է ընդունել պատմական ճշմարտությունն ու ճանաչել իր նախնիների կողմից իրականացված ցեղասպանության հանցագործությունը:

– Դժվար թե: Ես գիտեմ Թուրքիան և իմ կյանքի մի կարճ ժամանակահատված բնակվել եմ Թուրքիայում: Դա հիանալի երկիր է, սակայն կարծում եմ, որ հայերի հետ կապված պատմական փաստերի ճանաչումը կօգնի Հայաստանի հետ ավելի լավ հարաբերություններ կառուցել, և, միևնույն ժամանակ, դա պատմական արդարության հաստատում կլինի:

Կարծում եմ՝ Թուրքիան պետք է հետևի Գերմանիայի օրինակին՝ հաշվի նստելու սեփական պատմության դրամատիկ իրադարձությունների հետ: Դա չի թուլացնի Թուրքիան, հակառակը, դա Թուրքիան ավելի արժանապատիվ ու ուժեղ կդարձնի:

– Անպատժելիությունը խրախուսում է հանցագործությունների հեղինակներին: Վերջերս մենք դրա ականատեսը եղանք Արցախում, որտեղ ադրբեջանական զինված ուժերը խոշտանգում, տանջում կամ սպանում էին չզինված հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: Չե՞ք կարծում, որ միջազգային հանրության կողմից այս ամենը բավարար արձագանքի չի արժանանում:

– Արցախում Ալիևի ռեժիմի և նրա դաշնակիցների կողմից իրականացված պատերազմական հանցանքներն ակնհայտ են: Ես ինքս ականատեսն եմ եղել այն ամենի, ինչ տեղի ունեցավ: Այս գործողությունների պատասխանատուները պետք է միջազգային արդարադատությանը հանձնվեն: Ես հավատացած եմ, որ նմանօրինակ իրադարձությունները կանխելու լավագույն ճանապարհը միջազգային հանրության կողմից Արցախը՝ որպես «Անջատում հանուն փրկության» բանաձևի հստակ դեպք ճանաչումն է: Դա կկանխեր նոր հանցագործությունները, թույլ կտար Արցախի հայերին ապրել խաղաղության մեջ իր պատմական հողերում և բարելավել հարաբերությունները Հարավային Կովկասի մյուս երկրների ու ժողովուրդների հետ:

Վերջում, ես ցանկանում եմ Հայոց ցեղասպանության հիշատակի այս օրն իմ համերաշխությունն ու աջակցությունը հայտնել հայ ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում