Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը պետք է անի առավելագույնը՝ այս գործընթացից նվազագույն վնասներով դուրս գալու համար

Այն, ինչ տեղի է ունենում մեր շուրջ ուղիղ փոխկապակցված է համաշխարհային ու տարածաշրջանային իրադարձությունների հետ։ Իսկ մեր տարածաշրջանում, և արդեն ոչ միայն, իրական եղանակ փոխող է դարձել Թուրքիան։ Ռուսական ազդեցության նվազման բացը, անխոս, լրացնելու է հենց Անկարան։ Հիմա Թուրքիան ունի արտաքին քաղաքական այնպիսի դիրքավորում, որ հենց այս երկիրն է լրացնելու յուրաքանչյուր բաց, որը մնում է մյուս տերությունների ազդեցության նվազման դեպքում։ Անկարայի վարած արտաքին քաղաքականությունը դարձնում է այս երկիրն անգնահատելի գործընկեր մի շարք աշխարհաքաղաքական կենտրոնների համար։ Մի դեպքում Թուրքիան պատրաստակամություն է հայտնում դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը՝ ռազմական որևէ ներգրավվածություն չապահովելով այդ երկրում, մյուս կողմից հրաժարվում է միանալ Ռուսաստանի դեմ հայտարարված պատժամիջոցներին՝ չփչացնելու համար Մոսկվայի հետ հարաբերությունները։ Ի դեպ այս առիթով Թուրքիան ևս պրոֆեսիոնալ մանևրում է։ Արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն օրերս հայտարարեց, մեջբերեմ․ «Թուրքիան չի կարող ազնիվ միջնորդ դառնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, եթե միանա պատժամիջոցներին», – մեջբերման ավարտ։

Բայց Թուրքիան պատրաստ է կրիտիկական զենք մատակարարել Ուկրաինային՝ ռուսական զորքի դեմ պայքարելու համար։ Կիևի պահանջներն առավելապաշտական են, ի դեպ, ոչ միայն Թուրքիայի, այլև ողջ արևմուտքի նկատմամբ։ Զելենսկին պահանջում է, որ արևմուտքն ավելի գործուն ներկայություն ունենա ուկրաինական ֆրոնտում՝ անգամ ՆԱՏՕ-ի շրջանակներում։ Սակայն այստեղ ևս Թուրքիան վարում է անչափ զգույշ ու շրջահայաց քաղաքականություն։ Նույն Չավուշօղլուն վերջերս հայտարարել էր, որ թեպետ դեմ չէ միջնորդ լինել ռուս-ուկրաինական կարգավորման գործում ու բացահայտ աջակցում է Ուկրաինային, սակայն Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ի կանոնադրության հինգերորդ պարբերության օրինակով Ուկրաինայի համար որպես երաշխավոր հանդես գալուն:

Պարզաբանեմ, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության վերոհիշյալ 5-րդ հոդվածում, ի թիվս այլ բաների, ասվում է, որ Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում դաշնակիցներից մեկի կամ մի քանիսի վրա զինված հարձակումը կդիտարկվի որպես հարձակում ընդհանուր առմամբ ամբողջ բլոկի վրա:

Եվ վերջապես, հասկանալով իր կշիռն ու դերն առկա աշխարհաքաղաքական դրվածքում, Թուրքիան անխոչընդոտ, դե ֆակտո, հարձակվում է հարևան Իրաքի վրա՝ պատճառաբանելով, թե պայքարում է քրդական ռազմական խմբավորումների դեմ՝ իր երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Այսինքն, Թուրքիան չի ցանկանում իր թշնամիներին ջարդել Թուրքիայի տարածքում, այլ անում է դա այլ երկրների անվտանգության հաշվին, այս դեպքում՝ Իրաքի։ Սրանով Թուրքիան անկայունացնում է Իրաքը՝ ինքն իրեն զերծ պահելով ռազմական գործողությունների թատերաբեմ դառնալուց, զուգահեռաբար լուծելով ինչպես ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր։

Ուշագրավն այն է, որ Թուրքայի նման քաղաքականությանն ու սանձարձակությանը որևէ մեկը չի փորձում հակազդել։ Իրաքում կատարվողն ամբողջությամբ անտեսված է աշխարհի կողմից։ Անտեսված են նաև Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքներն օկուպացնելու փաստերը։ Հիշեցնեմ, որ մի քանի տարի տևող թուրքական ռազմական գործողությունների հետևանքով Անկարան Սիրիական սահամանը հրել է այդ երկրի ներս՝ առնվազն մի քանի տասնյակ կիլոմետրով և չի պատրաստվում այդտեղից դուրս գալ։ Նույնը կատարվում է նաև Իրաքում։ Ինչևէ․․․ այս ամենը չի խանգարում Անկարային հետևողականորեն կիրառել նաև փափուկ ուժ՝ օրինակ ռազմավարական հռչակագիր կնքել Ղրղզստանի հետ։ Նույնն, ի դեպ, նախօրեին արեց նաև Ադրբեջանը։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ՊԱՏԱՍԽԱՆԸ» ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Բաքու և Անկարա պաշտոնական այցերի ընթացքում ՀԱՊԿ-ում մեր դաշնակից Ղրղզստանի նախագահ Ժապարովը Էրդողանի ու Ալիևի հետ կնքեց «երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր»։ Այս հանգամանք այնքան ուշագրավ չէ ՀԱՊԿ-ի կամ Հայաստանի համատեքստում, որքան աշխարհաքաղաքականում՝ առհասարակ։

Ղրղզստանը կենտրոն-ասիական ռեգիոնում Թուրքիայի ռազմա-քաղաքական ներկայության կամ ազդեցության թերևս հիմնական հենակետն է: Եվ սա սպառնալիք է նախ և առաջ Ռուսաստանի համար, քանի որ Թուրքիան փափուկ առճակատման է գնում Ռուսաստանի հետ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև միջինասիական պետություններում՝ ձևավորելով Ռուսաստանի քթի տակ թյուրքալեզու պետությունների հայտնի խմբակը։ Այս թուրք-ղրղզա-ադրբեջանական հռչակագիրը յուրօրինակ պատասխան կարծես դարձավ փետրվարի 22-ին Մոսկվայում ռուս-ադրբեջանական Դաշնակցային հռչակագրին, որն իր հերթին դիտարկվեց իբրև ՌԴ պատասխան՝ այսպես կոչված «Շուշիի թուրք-ադրբեջանական հռչակագրին»: Ընդ որում, Թուրքիա-Ղրղզստան, Ադրբեջան եռակողմ հռչակագրերի կնքումը ժամանակագրական առումով զուգորդվում է Հայաստանի վարչապետի մոսկովյան այցին, որի արդյունքում հրապարակվեց Պուտին-Փաշինյան բավականին ծավալուն ու հանգամանալից համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ ռազմա-քաղաքական ասպեկտներով և ձևակերպումներով, որոնք թերևս այդքան էլ հաճելի չէին Ադբեջանի ականջին:

ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ԹՈՒԼԱՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՆ

Փաստե՛նք։ Այնտեղ, որտեղ թուլանում է Ռուսաստանը՝ հայտնվում է Թուրքիան։ Անկարան թերևս օգտվում է ստեղծված հնարավորություններից ու գործում է արագ։ Ղազախստանը ևս այս փուլում ահագին պասիվ է իր ռուսական դիրքորոշումներում ու ամեն կերպ փորձում է զատել իրեն Կրեմլի վարած քաղաքականությունից։ Իսկ Թուրքիայի կողմից Ղազախստանում բանեցվող տնտեսական նախագծերը ամրացնում են Անկարայի դիրքերը նաև այս խոշոր երկրում։ Նույն ոճը կիրառում է նաև մեր տարածաշրջանում՝ Վրաստանում ու Ադրբեջանում, իսկ միջին Ասիայում։ Հետևապես, Թուրքիայի տրասն-կասպիական հեգեմոնիայի հաստատման համար միակ խոչընդոտը մնում է Հայաստանը, իսկ ավելի կոնկրետ՝ Սյունիքը, որի ձեռքբերման դեպքում Անկարան կունենա Ուղիղ ճանապարհ Ստամբուլից Բաքու, ապա Բիշքեք, Դուշանբե ու Նուր Սուլթան։ Շղթան կամբողջանա, իսկ Ռուսաստանի հարավային մի զգալի սահամագծում կհայտնվի թյուրքալեզու պետությունների զորեղ դաշինք, որը հեշտությամբ կհակադրվի Ռուսաստանին ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական ու աշխարհաքաղաքական իմաստներով։ Եվ հենց այստեղ է, որ պետք է կարևորել Հայաստանի դերը, զգալի կշիռն ու նշանակությունը Ռուսաստանի համար։ Մոսկվան հասկանում է, որ Հայաստանի տարածքը պատվար է՝ հեռանկարային հակառուսական ծրագրի համար։ Բայց քանի դեռ ինքներս չենք հավատացել մեր՝ առանձնահատուկ նշանակությանն ու կարևորությանը, ապա ռազմավարական դաշնակիցը ևս շարունակելու է մեզ դիտարկել որպես զուտ տարածք՝ որում տեղակայված են ռուսական զորքեր։ Գուցե հենց սա  պատճառը, որ Մոսկվան փորձում է միջնորդ հանդիսանալ հայ-թուրքական նորմալացմա գործընթացում՝ հուսալով, որ այս խնդրի լուծմամբ Հայաստանը Թուրքիայի համար կդառնա զսպող երկիր։ Ի վերջո, Ռուսաստանի՝ Հայաստանում մնալով Մոսկվան կկարողանա վերահսկելի պահել թուրքական մեծ նախագիծը և քանի որ այս պահին և մոտակա ապագայում թյուրքական աշխարհին հակազդելու շատ գործիքներ չի ունենալու, ապա գնում է ռիսկերը կառավարելու, ոչ թե դրանց հետ կռիվ տալու ճանապարհով։ Ինչևէ․․․ պետք է հասկանալ, որ հայ-թուրքական կարգավորման գործընթացն ակտիվացել է հենց Մոսկվայի նախաձեռնությամբ։ Մինչ այդ ոչ Հայաստանում, ոչ էլ Թուրքիայում նման գործընթացի մասին չէին մտորում։ Ի վերջո, հարաբերությունների նորմալացման մասին Փաշինյանը չէր խոսում ոչ 2018-ից առաջ, ոչ էլ դրանից անմիջապես հետո։ Փաշինյանի իշխանությունը հայ-թուրքական հարաբերությունների մասին սկսել է ակտիվ խոսել հենց 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, երբ լուծվեց թուրք-ադրբեջանական՝ Արցախյան պահանջների մեծ մասը։ Հետևապես, Մոսկվան Անկարայի հետ գնաց զիջման, տվեց տորթի ոչ ամենամեծ, բայց բավարարող կտորն ու այժմ էլ դրդում է կողմերին երկխոսության։ Եվ, քանի որ իրերի դրվածքն այսպիսին է, ապա Հայաստանը պետք է փորձի անել առավելագույնը՝ նվազագույն վնասներով այս գործընթացից դուրս գալու համար։ Ի վերջո, չմոռանանք, եթե չլիներ Մոսկվայի ցանկությունը սկսել հարաբերությունների նորմալացման գործընթացը, դժվար թե Հայաստանում որևէ մեկն իրար գար՝ հարցն ինքնուրույն լուծելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում