Առաջատար եվրոպական ֆոնդային ինդեքսները աճուրդները բացել են բարձրացմամբ ամերիկյան բորսաների բարձրացման ֆոնի վրա. վկայում են բորսաների արդյունքները:
Ֆրանսիական CAC 40-ի ինդեքսը բարձրացել է 0.8%-ով` մինչև 3110.57 նիշ: Բրիտանական FTSE 100-ը բարձրացել է 0.4%-ով և կազմել 5151.12 նիշ: Գերմանական DAX-ը ավելացել է 0.9%-ով և կազմել 5584.39 նիշ:
CAC 40 (Cotation Assistee en Continu)-ը Ֆրանսիայի հիմնական բորսայական ինդեքսն է, հաշվարկում է 40 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի կշռված շուկայական կապիտալիզացիայի միջին գնով:
FTSE 100 (Financial Times Stock Exchange 100 Index)-ը Մեծ Բրիտանիայի հիմնական ֆոնդային ինդեքսն է, հաշվարկում է 100 խոշորագույն կապիտալացմամբ ընկերությունների բաժնետոմսերի գնանշումներով, որոնք ընդգրկված են Լոնդոնի ֆոնդային բորսայի ցուցակում:
DAX 30 (Deutscher Aktienindex)-ը Գերմանիայի հիմնական ֆոնդային ինդեքսն է, հաշվարկվում է որպես 30 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերի եկամտաբերության ինդեքս: