Ռուսաստանն ու Ուկրաինան համատեղ հռչակագրի նախագիծ են մշակել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Այս պահին կա համապարփակ տեքստ, որը քննարկում են բանակցողները: Մենք տեսնում ենք, որ այս գործընթացում կա նաև համատեղ հռչակագրի նախագիծ»,- ասել է նա։
Չավուշօղլուն նաև նշել է՝ Պուտինն ու Զելենսկին համաձայն են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն անցկացվեն Թուրքիայում: