Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Նեղացող օղակի Հայաստանի այլընտրանքը

Ասել, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև կոշտ դիմակայությունը և ուկրաինական պատերազմը էլ ավելի են բարդացրել Հայաստանի համար առանց այդ էլ ծանր խնդիրը՝ վարել բևեռների միջև հնարավորինս հավասարակշիռ քաղաքականություն, ըստ էության նշանակում է չասել ոչինչ: Դեռևս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնամուտի օրերին, ելնելով նրա և վարչակազմի առանցքային պաշտոնյաների հայտարարություններից կարծիք հայտնեցի, որ վարվելու է Ռուսաստանի շուրջ օղակը առավել սեղմելու քաղաքականություն, ինչը առավել նեղացնելու է Հայաստանի մանևրի հնարավորությունը: Մինչդեռ, Հայաստանը ըստ էության չունի այդ մանևրին, առավելագույն հավասարակշռության ձգտելու այլընտրանք:

Բառի բուն իմաստով այլընտրանք իհարկե միշտ էլ կա, խորքային առումով սակայն խնդիրն այն է, որ այս կամ այն բևեռի ուղղությամբ այլընտրանքը Հայաստանի համար հղի է լրջագույն մարտահրավերներով ու խնդիրներով, հատկապես մի իրավիճակում, երբ գործնականում առկա է միջազգային մեծ տուրբուլենտություն և շատ բարդ է գնահատել, թե ի վերջո այն որ կետում և ուժերի հարաբերակցության ու բաժանարար գծերի ինչ դասավորությամբ է կանգ առնելու: Այդ իրավիճակում Հայաստանի ճկունության խնդիրը  գործնականում լոկ պետական քաղաքականության համար պատասխանատու ուժի խնդիր չէ, այդ ուժի առաջնային և անբեկանելի պատասխանատվությամբ հանդերձ:

Բանն այն է, որ, չնայած Հայաստանի հանդեպ ֆիզիկական լայնածավալ գրոհի բացակայությանը, իրավիճակը անվտանգային սպառնալիքի բնույթի առումով այնպիսին է, որ պահանջում է հասարակական-քաղաքական ամբողջ օրգանիզմի նույնքան հավաքականության պատասխանատվություն, որքան կպահանջվի պատերազմի՝ արտաքին հարձակման պարագայում: Սա բոլորովին չի նշանակում, որ այդ օրգանիզմի բոլոր բաղադրիչներն ու սեգմենտները պետք է սկսեն մտածել ու գործել նույն կերպ, ինչպես թշնամուն հետ մղելու հարցում: Անգամ թշնամուն հետ մղելու հարցում կարող են լինել տարբեր մոտեցումներ: Խնդիրն այն է, որ հասարակական-քաղաքական օրգանիզմի պատասխանատվությունը պահանջում է այդ օրգանիզմի կենսագործունեության որակական փոփոխություն: Ըստ այդմ, հասարակական-քաղաքական համակեցության յուրաքանչյուր բջիջ, կառույց, միավոր, սեգմենտ որպես առաջնային նպատակ պետք է իր առաջ դնի այդ խնդիրը՝ ոչ թե համընդհանուրին փոխելու, այլ հենց իր գործունեության և վարքագծի շրջանակում որակական փոփոխություն, արդիականացում իրականացնելու առումով: Հայաստանում հասարակական-քաղաքական կենսագործունեության տրամաբանությունը հիմնված է ոչ թե համաշխարհային մեծ վերափոխումներին համահունչ արդիականացման գաղափարի առանցքով, այլ հակառակը՝ հետադեմ արժեքների, դրանք տարաբնույթ նենգափոխումների կամ պարզապես սոցիալ-տնտեսական ու քաղաքական տարաբնույթ տեղեկատվա-քարոզչական «մակաբուծության» խոպանի վերածելու, հասարակական առաքինությունների փոխարեն արատների վրա գործելու մտայնության առանցքով, այդ իրավիճակից «շեղվող» հազվադեպ բացառություններով: Հայաստանի խնդիրների լուծումն այդ տիրույթում և այդ բանաձևով չփնտրելու պարագայում, արտաքին տիրույթում լուծում ստանալու կամ գտնելու մասին խոսակցությունները կարող են լինել պարզապես ժամանակի և էներգիայի վատնում, եթե իհարկե չեն տեղավորվում «սոցիալ-քաղաքական» «մակաբուծության» վերը նկարագրված նպատակների և մոտիվների շրջանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում