Ֆրանսիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 24-ին։
Կմրցեն գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու «Ազգային միավորման» թեկնածու Մարին Լը Պենը։ Վերջին հարցումների համաձայն Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հավանական թեկնածուն Էմանուել Մակրոնն է։ Ինչ սպասել Մակրոնի պաշտոնավարման երկրորդ շրջանում։
Առաջին շրջանին Մակրոնը հայերի ձայների կարիքն ուներ, ուստի հայերի և Հայաստանի համար անում էր ամեն ինչ։ Արդյո՞ք նույնը կանի երկրորդ շրջանում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վիենի փոխքաղաքապետ Լևոն Սաքունցի հետ: