Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Զգոն լինել և չտրամադրել անձնական տվյալներն այլ անձանց. Իդրամն ու IDBank-ը պատասխանել են օգտատերերին հուզող հարցերին

Վերջին շրջանում Իդրամն ու IDBank-ը համատեղ թվային հարթակի տեղեկատվական անվտանգության վերաբերյալ ստանում են հարցեր և հարցումներ ինչպես հաճախորդներից, այնպես էլ լրագրողներից։

Հիմնական մտահոգությունը վերաբերում է զեղծարարության դեպքերին, երբ անհայտ անձինք, տիրանալով քաղաքացիների գաղտնի տվյալներին, հափշտակում են նրանց քարտի գումարը կամ նրանց անունով վարկ են ձևակերպում։

Արդյո՞ք Idram&IDBank հարթակում առկա են անվտանգային խնդիրներ, ինչպե՞ս են տեղի ունենում զեղծարարության դեպքերն, ու ի՞նչ են անում ընկերություններն այդ ամենը կանխելու համար։ Այս և մի շարք այլ հարցերի պատասխանել են IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը, IDBank-ի Իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը, Idram-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Աղան Ավետիսյանը և IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

«Զեղծարարությունների շատ դեպքերը պայմանավորված են հաճախորդների մեծ քանակով, հարթակում գրանցված է ավելի քան 1.5 միլիոն հաճախորդ, որոնց զգալի մասն օրական կտրվածքով օգտվում է համակարգից… Ցավոք, այդ հաճախորդների թեկուզև շատ փոքր մասը դառնում է զեղծարարությունների զոհ: Ուստի, այս իրողության հանգամանքներից մեկն էլ համակարգի տարածվածությունն է, օգտագործելիությունը» ,- ընդգծեց IDBank-ի Թվային բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու են զեղծարարությունների մեծ մասը տեղի ունենում հենց Իդրամի ու IDBank-ի հարթակներում:

Խոսելով այն սխեմաներից, որոնք գործածում են զեղծարարներ, Առաքելյանը նշեց, որ շատ հաճախ հաճախորդին սոցիալական տարբեր ցանցերով գրում են՝ ներկայանալով որպես բանկի աշխատակից, առաջարկում անցնել նույնականացում՝ խոստանալով բոնուսներ: «Հաճախորդները, տուրք տալով գեղեցիկ փաթեթավորված նկարագրությանը, անցնում են նույնականացում, տրամադրում գաղտնաբառը, PIN կոդը, համակարգից ուղարկված մեկանգամյա կոդը՝ օժտելով զեղծարարին անհրաժեշտ գործիքներով՝ համակարգ մուտք գործելու համար»: Լինում են դեպքեր նաև, երբ զեղծարարները փորձում են վերականգնել հաճախորդների գաղտնաբառը: «Բոլոր դեպքերում էլ գործ ունենք երևույթի հետ, երբ հաճախորդներն իրենց կամքով են տրամադրում անձնական տվյալները, ինչն էլ հնարավորություն է ընձեռնում զեղծարարին տվյալ անձի անունից մուտք գործել համակարգ և իրականացնել համապատասխան գործողություններ»,-հավելեց Առաքելյանը:

Հարցին, թե ինչու է համակարգը թույլ տալիս բանկի հաճախորդ դառնալ կամ վարկ ձևակերպել առանց նույնականացման, Առաքելյանն ընդգծեց, որ բանկն իրականացնում է պատշաճ նույնականացում, որից հետո Իդրամ համակարգը, քանի որ հաճախորդն անցել է լիարժեք նույնականացում, բանկի և ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակում ձևավորված ընդհանուր հարթակի հիման վրա տվյալ հաճախորդին ևս համարում է նույնականացված: «Խոսք անգամ չի կարող գնալ նույնականացման համակարգի խախտման կամ որևէ խնդրի մասին: Այս պարագայում գործ ունենք պարզ սխեմաների հետ, երբ նույնականացումից հետո հաճախորդը իր կամքով, հաճախ ոչ գիտակցաբար, տրամադրում է իր մուտքի բանալիներն այլ անձի»:

Առաքելյանի խոսքով՝ եթե հաճախորդը զեղծարարին չի տրամադրում որևէ տեղեկատվություն՝ PIN կոդ, գաղտնաբառ, նույնականացման կոդեր, անհնար է մուտք գործել համակարգ և իրականացնել որևէ զեղծարարություն: «Տեսականորեն կարող է տեղի ունենալ, բայց այդ պարագայում գործ կունենայինք կիբերհանցագործության հետ»,-հավելեց նա:

Idram-ի Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավար Աղան Ավետիսյանն իր հերթին կարևորեց այն հանգամանքը, որ թե՛ ընկերության, թե՛ բանկի կողմից հսկայական ռեսուրսներ են կիրառվում անվտանգության համակարգը ապահովելու համար: Նա նաև կոչ արեց հաճախորդներին լինել իրազեկված և չտրամադրել իրենց տվյալներն այլ անձանց:

IDBank-ի Իրավաբանական վարչության ղեկավար Արթուր Մելիքյանը ևս կարևորեց անվտանգության տարրական կանոններին հետևելը: IDBank-ի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանն էլ հորդորեց ցանկացած բանկի կամ Իդրամի կողմից իրականացվող ցանկացած ակցիայի, խաղարկության մասին տեղեկություն ստանալ բացառապես պաշտոնական կայքերում: «Պարզապես ձեզ զանգահարած առաջին մարդուն մի՛ հայտնեք ձեր անձնական տվյալները: Երբ ձեզ sms է ուղարկվում ֆինանսական կառույցի կողմից, անպայման ընթերցեք բովանդակությունը, որովհետև հստակ նկարագրվում է՝ ինչի համար է ձեզ կոդն ուղարկվում և ինչ կլինի, եթե այն տրամադրեք երրորդ անձին»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում