Tuesday, 23 04 2024
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել

Ֆիլիպ Մորրիս backstage. Մարդը՝ տարբերանշանից առաջ

Ինչպե՞ս տարբերակել ընկերությունը հարյուրավոր այլ ընկերություններից: Ինչպե՞ս ցույց տալ բիզնեսի մշակույթը, աշխատանքային էթիկան, զարգացմանը նպաստող ներքին գործընթացներն ու կարիերայի հնարավորությունները: Սրանք այն հարցերն են, որ անընդհատ պտտվում են հանրային կապերով զբաղվող ցանկացած մասնագետի գլխում: Չորրորդ տարին անընդմեջ Հայաստանում Լավագույն գործատու հավաստագրին արժանացած Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Back stage-ում հաղորդակցության ու գիտական ներգրավման թիմն է: Այսօր խոսում ենք մարդակենտրոն մոտեցման ու ընկերությունը հանրությանը ներկայացնելու նուրբ արվեստի մասին:

Երբեմն ոչ այդքան բացահայտված ու գուցե ոչ արդի, հանրային կապերն այսօր ոչ թե ճոխություն են, այլ՝ անհրաժեշտություն: Մեր օրերում բիզնեսի նկատմամբ պահանջները շատ ավելին են, քան տարիներ առաջ: Հարկեր վճարելուց ու արտադրանք կամ ծառայություն մատուցելուց զատ, ժամանակակից բիզնեսը պետք է հասարակության հետ համահունչ քայլի, առերեսի մարտահրավերները, կիսի արժեքներ: Հենց սա է հիմնաքարային դարձնում ընկերության արժեհամակարգը գրագետ ձևով հասարակությանը ներկայացնելու աշխատանքը, նույն ինքը՝ փիարը:

Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հաղորդակցության ու գիտական ներգրավման թիմերի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը պատմում է՝ ինչպես ընկերությունը մարդակենտրոն փիարի ոլորտում դարձավ առաջամարտիկ: “Չորս տարի առաջ, երբ Ֆիլիպ Մորրիսը Հայաստանում առաջին անգամ ճանաչվեց լավագույն գործատու, մենք շատ երկար մտածում էինք՝ ինչպես պատմել այդ պատմությունը: Ի վերջո ընտրությունը կանգ առավ փիարի ժամանակակից թրենդներից մեկի՝ մարդակենտրոն փիարի վրա: Այսինքն, մենք ընկերության տարբերանշանի փոխարեն ցույց տվեցինք մարդկանց”: Թերևս, սա զարմանալի չէ, քանի որ Ֆիլիպ Մորրիսի համար ուղենիշային է մի պարզ ճշմարտություն. ընկերությունները չեն փոխում աշխարհը. դա անում են մարդիկ:

Երբեմնի պրակտիկանտ Ալբերտ Պետրոսյանը պատմում է, որ երբ 2020 թվականին միացավ Ֆիլիպ Մորրիսի թիմին, առաջին խորհուրդը, որ նրան տվեցին՝ անել այն, ինչ ուզում է, իրականացնել իր երազանքները: Պրակտիկան Ալբերտն անցել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում, ինչն առաջին հայացքից դժվարեցնում է թիմային աշխատանքն ու ինտեգրումը ցանկացած միջավայրում: Հենց հյուրընկալ ու ընկերական աշխատանքային մթնոլորտն է, որ հնարավոր դարձրին արդյունավետ աշխատանքը մի թիմի հետ, որի անդամներին ֆիզիկապես անգամ դեռ չես տեսել: Սկսնակ մասնագետի համար սա եզակի հնարավորություն էր:

Գարիզետա Չախոյանը, որ բոլորովին վերջերս է մայրիկ դարձել, պատմում է, որ ընկերության համար կարևոր է ոչ միայն աշխատակիցների մասնագիտական զարգացումը, այլև անձնական հաղթանակներն ու նվաճումները: “Անցած տարի ես և Տաթևը գնացինք դեկրետ, ու թվում էր, թե պետք է ընտրության առաջ կանգնենք. աշխատա՞նք, թե՞ ընտանիք: Իրականում ամեն ինչ այնքան սահուն կազմակերպվեց, որ այդ իրադարձությունը ոչ մի կերպ չանդրադարձավ աշխատանքի վրա”: Ազատ գրաֆիկով աշխատանք, միշտ ձեռք մեկնող թիմ, հիանալի միջավայր. ըստ Գարիզետայի, հենց սա է Ֆիլիպ Մորրիսը:

Ինչ խոսք, միջազգային կազմակերպության հետ աշխատելը միշտ էլ աճի հնարավորություններ է տալիս: Դավիթ Մանուկյանը նշում է, որ ճանապարհորդել շատ է սիրում: Ու միջազգային ընկերությունը հիանալի հարթակ է՝ հաճելին օգտակարի հետ համատեղելու համար: “Կարող ես համագործակցել ամբողջ աշխարհից մասնագետների հետ, փոխանակել փորձդ ու լավագույն փորձը բերել Հայաստան”:

Նյութը պատրաստվել է Ֆիլիպ Մորրիսի հետ համատեղ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում