Wednesday, 24 04 2024
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Ալիևը մեր տեսած հերթական ավտոկրատն է, չափից դուրս մեծ կարծիքի է իր  հնարավորությունների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է չճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը: Այդ մասին նա հայտարարել է Ադրբեջանի կողմից օկուպուցված Արցախի Շուշի քաղաքում անցկացվող ադրբեջանական սփյուռքի 5-րդ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռևս մտածում են ռևանշիզմի մասին և ելնելով դրանից՝ արգելակում են խաղաղ համաձայնագրի ստորագրման ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման գործընթացը, ապա մենք էլ ստիպված կլինենք գնալու համանման քայլերի և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ Ալիևը հայերի հետ խոսում է  բացարձակապես տեռորի, վախի, հարձակման լեզվով, բայց բացառելի է այնպիսի հնարավորությունը, որ բացի ոչ պատասխանատու քայլերից Ադրբեջանի նախագահը կարողանա մեկ քայլ այն կողմ կատարել, պաշտոնականացնել իր մոտեցումները․ «Այսինքն՝ դրանք արտացոլվեն պաշտոնական փաստաթղթերում, պաշտոնական ռազմավարությունում։ Կա աշխարհի՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի միանշանակ մոտեցումն այդ հարցերի շուրջ և պարոն Ալիևը մեր տեսած հերթական ավտոկրատն է, որ չափից դուրս մեծ կարծիքի է իր  հնարավորությունների մասին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խոսելով ռևանշիզմի հետ կապված Ալիևի ձևակերպումների մասին, մեր զրուցակիցն ասաց․ «Ի՞նչ է նշանակում ռևանշիզմ։ Խոսքը ռևանշիզմի մասին չէ, խոսքն այն մասին է, որ Հայաստանն ընդհանրապես  ջախջախված վիճակում է, առանց անվտանգության համակարգի, առանց բանակի և  այսպիսի կրավորական վիճակում չի կարող  երկար գոյատևել։ Բոլորը հասկանում են, որ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, վերականգնի իր անվտանգության համակարգը, արցախահայության շփման  գծում ցանկացած ոտնձգությանը կարողանա համապատասխան արձագանք տալ։ Սա չի բացառում դիվանագիտական միջոցները, չի նշանակում, որ մենք մեկ շաբաթից պետք է պատերազմի մեջ մտնենք, բայց պարզ է, որ մենք այդ վիճակում անհամեմատ ավելի պաշտպանված կլինենք, քան այն վիճակում, որ հիմա կանք»։

Ըստ Հովհաննիսյանի՝ Ալիևն  ըստ էության ասում է հետևյալը․ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում և պետք է Արցախը ճանաչենք Ադրբեջանի մաս։ Ինձ կարող եք ռևանշիստ համարել, ես կարող եմ բանավիճել, որ դա այդպես չէ։ Ես չեմ համարում, որ Արցախի ճանաչումն Ադրբեջանի մաս՝ հնարավոր է։ Ինչ վերաբերում է սահմանային մնացած հարցերին, ապա պետք է խաղաղ ճանապարհով, դիվանագիտական միջոցներով այդ հարցերը լուծվեն։ Դա արցախահայության ճակատագրին չի վերաբերում ու դա ֆիքսված է բազմաթիվ միջազգային փաստաթղթերում»։

Մեր զրուցակիցը համարում է, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիրը կնքել որքան հնարավոր է արագ․«Քանի դեռ այդ եռակողմ համաձայնագրի երաշխավորներից մեկը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը «ձիու վրա է»։ Դա ժամանակավոր երևույթ է և շատ արագ իրավիճակը կարող է փոխվել, դրա համար պարոն Ալիևը այսպիսի հիստերիկ, ռազմատենչ հայտարարություններով, տարբեր ճնշումներով փորձում է ստիպել բոլոր կողմերին արագացնել գործընթացը, որովհետև չի վստահում Ռուսաստանի Դաշնության ապագային»։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Ալիևի հայտարարությունը պայմանավորված է ժամանակ ձգելու և խաղաղության պայմանագրի բանակցության դիրքային պայքարում իր պայմանները թելադրելու մղումով․«Իհարկե նաև որոշակիորեն ազդելու Հայաստանի ներքին տրամադրությունների վրա, որովհետև շատ լավ պատկերացնում է, թե  իր հայտարարություններն ինչպես են Հայաստանում խաղարկվում ներքաղաքական նպատակներով, դառնում քարոզչական մանիպուլյացիաների և այլնի առարկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Բադալյանի՝ Ալիևն իր նպատակների համար պատրաստ է օգտագործել և մեծ նշանակություն տալ Հայաստանում անգամ ամենափոքր որևէ դիրքորոշմանը կամ հայտարարությանը․ «Հասկանալի է, որ Հայաստանն այսօր չունի այդ ռազմական ռևանշի ներուժը և սա բոլորի համար պարզ է։Եվ Ալիևն էլ շատ լավ հասկանում է, որ այդ հայտարարությունները Հայաստանում հիմնականում օգտագործվում են ներքաղաքական նկատառումներով։ Բայց նաև ինքն էլ փորձում է  այդ ամենն օգտագործել իր քաղաքական նպատակների համար։ Ինչպես նշեցի՝ մի կողմից  խթանել, ազդել, որպեսզի այդ ամեն ինչը Հայաստանում դառնա ներքաղաքական շահարկումների առարկա և ազդել Հայաստանի ներքաղաքական, ներհասարակական տրամադրությունների վրա, փորձել դրանք հեռակա կառավարել։ Եվ մյուս կողմից իհարկե օգտագործել խաղաղ բանակցության ընդառաջ դիրքային պայքարում՝ առավել ևս, որ Ալիևը շատ լավ պատկերացնում է, որ գլխավոր մրցակիցը ոչ միայն Հայաստանն է, այլ նաև որոշակիորեն Մինսկի խմբի համանախագահող երկրներն իրենց դիրքորոշումներով՝ եթե անգամ գործում են առանձին-առանձին։ Ընդ որում՝ խոսքս բոլոր երեք  համանախագահների մասին է, որովհետև նրանցից բոլոր երեքն էլ ունեն ցանկություն իրավիճակն օգտագործել Ադրբեջանի հանդեպ ազդեցության համար։ Բնականաբար Ալիևը փորձում է օգտագործել ամեն հնարավորը այդ դիրքային պայմաններում սեփական պայմաններն առաջ տանելու համար ու ըստ այդմ փորձում է պատասխանատվությունը դնել Հայաստանի վար՝ ասել, որ Հայաստանն  ու ռևանշիստներն են խանգարում խաղաղ պայմանագրի կնքմանը»։

Մեր զրուցակիցը համարում է, որ ուշադրության արժանի մյուս հանգամանքն այն է, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը՝ դատելով Ադրբեջանի արձագանքներից, «չեն արդարացրել» ադրբեջանցիների սպասելիքները․«Հրապարակված հայ-ադրբեջանական համատեղ հայտարարության մեջ տողատակում բավականին լուրջ ակնարկներ կային նաև ադրբեջանցիների հասցեին։Այդ իմաստով  Ալիևի հայտարարությունները որոշակի իմաստով դիմադրության դրսևորում  կամ ազդակ են նաև Մոսկվայում տեղի ունեցած հայ-ռուսական քննարկումներին»։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում